Հա

Քաղաքական

Շաբաթ, 11 Նոյեմբերի 2017 10:40

Պուտինն ու Թրամփը «ոտքի վրայ» կարճատեւ շփում են ունեցել Վիետնամում

Ռուսաստանի Դաշնութեան նախագահ Վլադիմիր Պուտինն ու Միացեալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը «ոտքի վրայ» կարճատեւ շփում են ունեցել Վիետնամի Դանանդայում կայացած Ասիա-խաղաղովկիանոսեան տնտեսական գագաթնաժողովի շրջանակում:

«alikonline.ir» - Ռուսաստանի Դաշնութեան նախագահ Վլադիմիր Պուտինն ու Միացեալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը «ոտքի վրայ» կարճատեւ շփում են ունեցել Վիետնամի Դանանդայում կայացած Ասիա-խաղաղովկիանոսեան տնտեսական գագաթնաժողովի շրջանակում: Տեղեկացնում է «tert.am»-ը:

Ինչպէս նշում է «ria.ru»-ն, ղեկավարները շփւել են գագաթնաժողովի 2-րդ օրը՝ մասնակիցների համատեղ լուսանկարման արարողութեան ժամանակ:

Աղբիւրը մանրամասնում է, որ Պուտինն ու Թրամփը միասին են մօտեցել լուսանկարման վայրին. նրանց հետ է եղել նաեւ Չինաստանի ղեկավար Սի Ծինփինը:

Յայտնի է, որ լուսանկարւելու ժամանակ ռուս եւ ամերիկացի ղեկավարները կրկին կողք կողքի են եղել:

Յիշեցնենք, որ աւելի վաղ ռուսական կողմը յայտարարել էր, որ նոյեմբերի 10-ին Վիետնամում կայանալու է Պուտին-Թրամփ հանդիպումը, որը, սակայն, տեղի չունեցաւ:

Միեւնոյն ժամանակ «tert.am»-ը վկայակոչելով ռուսական ՏԱՍՍ-ին տեղեկացնում է, որ երկու առաջնորդները գագաթնաժողովի կուլիսներում կարճատեւ շփման արդիւնքում հաւանութիւն են տւել Սիրիայի մասին համատեղ յայտարարութեանը:

Փաստաթուղթը պատրաստել էին երկու երկրների փորձագէտները ու այն վերջնական համաձայնեցւել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգէյ Լաւրովի ու ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի կողմից։

Յայտարարութիւնը յատուկ պատրաստւել էր Դանանդայում հանդիպման համար, յայտնել է լրագրողներին Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Յարակից Հրապարակումներ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։