Հա

Քաղաքական

Շաբաթ, 11 Նոյեմբերի 2017 09:35

ԴԱԷՇ-ը կոտրել է շւեդական ռադիոալիքն ու ստիպել ունկնդիրներին 30 րոպէ լսել իրենց քարոզչական երգը

Շւեդական ռադիոյի առաւօտեան ծրագիրը յանկարծակիօրէն ընդհատւել է ԴԱԷՇ  ահաբեկչական խմբաւորման քարոզչութեամբ:

«alikonline.ir» - Շւեդական ռադիոյի առաւօտեան ծրագիրը յանկարծակիօրէն ընդհատւել է ԴԱԷՇ  ահաբեկչական խմբաւորման քարոզչութեամբ:

Այս մասին ըստ «tert.am»-ի՝ յայտնում է «Daily Mail»-ը ընդգծելով, որ անյայտ հաքերները գրաւել են Շւեդիայի ամենայայտնի ռադիոալիքներից մէկի եթերը ուրբաթ առաւօտեան:

Նշւում է, որ «Mix Megapol» ռադիոյով հնչելիս է եղել Էդ Շիրանի երաժշտութիւնը, երբ այն ընդհատւել է եւ փոխարէնը միացել է ԴԱԷՇ-ի քարոզչական երգը:

Շւեդիայի հարաւային շրջանում բնակւող հազարաւոր ունկնդիրներ 30 րոպէ շարունակ ստիպւած են եղել լսել «Յանուն Ալլահի» երգը, որն ահաբեկիչներն օգտագործում են մարդկանց իրենց շարքերը հաւաքագրելու համար:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ինչպէ՞ս էք վերաբերւում Երուսաղէմը որպէս Իսրայէլի մայրաքաղաք ճանաչելու Թրամփի որոշմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։