Հա

Քաղաքական

Շաբաթ, 11 Նոյեմբերի 2017 09:30

Հայոց Ցեղասպանութեան կազմակերպիչներից Ջեմալ Փաշայի թոռանը Թուրքիայում դատապարտել են 1 տարւայ ազատազրկման

Հայոց Ցեղասպանութեան կազմակերպիչներից Ջեմալ Փաշայի թոռը՝ գրող, հրապարակախօս Հասան Ջեմալը, ում Անկարայի դատախազութիւնը մեղադրում էր իր յօդւածներից մէկում «ահաբեկչամէտ քարոզչութիւն» իրականացնելու, Թուրքիայում ահաբեկչական համարւող «Քուրդիստանի բանւորական» կուսակցութիւն գործողութիւնները դրական լոյսի ներքոյ ներկայացնելու համար, կրկին դատապարտւել է 1 տարի 3 ամսւայ ազատազրկման ու պարտադրւել պետութեանը 6 հազար լիրայի չափով փոխհատուցում վճարել: 

«alikonline.ir» - Հայոց Ցեղասպանութեան կազմակերպիչներից Ջեմալ Փաշայի թոռը՝ գրող, հրապարակախօս Հասան Ջեմալը, ում Անկարայի դատախազութիւնը մեղադրում էր իր յօդւածներից մէկում «ահաբեկչամէտ քարոզչութիւն» իրականացնելու, Թուրքիայում ահաբեկչական համարւող «Քուրդիստանի բանւորական» կուսակցութիւն գործողութիւնները դրական լոյսի ներքոյ ներկայացնելու համար, կրկին դատապարտւել է 1 տարի 3 ամսւայ ազատազրկման ու պարտադրւել պետութեանը 6 հազար լիրայի չափով փոխհատուցում վճարել: Գրում է «tert.am»-ը:

Նման որոշում կայացւել էր դեռեւս ամիսներ առաջ, սակայն աւելի ուշ դատարանն արդարացրել էր Ջեմալին՝ ազատելով պատժից: Որոշումը, սակայն, կրկին բողոքարկւել էր Անկարայի դատախազութեան կողմից, ինչի արդիւնքում դատարանը չեղարկել է թուրք մտաւորականին արդարացնող որոշումը:

Դատական նիստերի ընթացքում Ջեմալն իր պաշտպանական ճառերում չի ընդունել իրեն առաջադրւած մեղադրանքներն ու շեշտել է, որ պաշտպանել է ոչ թէ ահաբեկչութիւնն ու ահաբեկիչներին, այլ խաղաղութեան գաղափարը: Նա նաեւ յիշեցրել է, որ այդ յօդւածը նա գրել է դեռեւս 2013 թւականին, երբ պետութիւնն ու ՔԲԿ-ը որոշել էին գնալ երկխօսութեան եւ վայր էին դրել զէնքերը:

«Ձեր արածը նշանակում է պատժել լրագրութիւնը: Ես պաշտպանում եմ ոչ թէ պատերազմը, ահաբեկչութիւնն ու բռնութիւնը, այլ խաղաղութիւնը»,- ասել էր Ջեմալը նիստերից մէկի ժամանակ:

Յիշեցնենք, որ Հասան Ջեմալը նաեւ «1915 Հայոց Ցեղասպանութիւնը» գրքի հեղինակն է, որը թարգմանւել է մի շարք լեզուներով: Հասան Ջեմալի՝ պոլսահայ նշանաւոր լրագրող Հրանտ Դինքին ձոնւած գիրքը ներկայացնում է, թէ ինչ է տեղի ունեցել 1915-ին եւ լոյս է սփռում Թուրքիայի՝ թաքնւած պատմութեան վրայ:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Արժանի՞ էր արդեօք Ռոնալդուն տարւայ լաւագոյն ֆուտբոլիստի կոչմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։