Հա

Քաղաքական

Շաբաթ, 11 Նոյեմբերի 2017 09:40

Բելգիայում Ցեղասպանութիւնը հերքելու պատճառով թուրք պատգամաւորը զրկւել է պաշտօն ստանալու հնարաւորութիւնից

Բելգիայի Սոցիալիստական կուսակցութեան թուրք պատգամաւոր Շեւքեթ Թեմիզն իր կուսակցութեան կողմից թեկնածու է առաջադրւել Բելգիայի յայտնի հիւանդանոցներից մէկում խորհրդի նախագահի պաշտօնի համար: 

«alikonline.ir» - Բելգիայի Սոցիալիստական կուսակցութեան թուրք պատգամաւոր Շեւքեթ Թեմիզն իր կուսակցութեան կողմից թեկնածու է առաջադրւել Բելգիայի յայտնի հիւանդանոցներից մէկում խորհրդի նախագահի պաշտօնի համար: Տեղեկացնում է «yerkir.am»-ը:

Ըստ «Մարմարա»-ի՝ Բելգիայում հայկական եւ ասորական լաբբիների կողմից իրականացւած գործողութիւնների արդիւնքում թուրք պատգամաւորը ստիպւած է եղել հանել իր թեկնածութիւնը:

Այն ժամանակ, երբ ներկայացւել է Թեմիզի թեկնածութիւնը, ցեղասպանութիւնների ժխտման դէմ պայքարի ընկերակցութիւնը դիմում է ներակայացրել՝ նշելով, որ եթէ նա անյապաղ չճանաչի Հայոց Ցեղասպանութիւնը, նրա դէմ ցոյցեր են կազմակերպւելու:

Թեմիզն իր հերթին յայտարարել է, որ ինքը նման քայլի չի գնայ՝ նախընտրելով հրաժարւել իր թեկնածութիւնից:

Յարակից Հրապարակումներ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։