Հա

Քաղաքական

Շաբաթ, 11 Նոյեմբերի 2017 15:00

Մերձաւոր Արեւելքում ազդեցութեան ոլորտների համար պայքար․ Կը լինի՞ արդեօք պատերազմ

Սաուդական Արաբիայի ու Իրանի միջեւ ազդեցութեան ոլորտի համար պայքարը սրւում է։ Տեսաբանները նոյնիսկ չեն բացառում նոր լայնածաւալ պատերազմի սկիզբը տարածաշրջանում:

Սաուդական Արաբիայի ու Իրանի միջեւ ազդեցութեան ոլորտի համար պայքարը սրւում է։ Տեսաբանները նոյնիսկ չեն բացառում նոր լայնածաւալ պատերազմի սկիզբը տարածաշրջանում։ Առաջին գծում Եմէնն ու Լիբանանն են, որտեղ բազմահազարանոց հայկական համայնք է ապրում՝ մօտ 150 հազար մարդ։ Լիբանանում Կիլիկիոյ Մեծ տան կաթողիկոսի նստավայրն է գտնւում։

 

Մերձաւոր Արեւելքում չափից շատ խաղացողներ են ներգրաււած, իրավիճակը վտանգաւոր է դառնում

Մերձաւոր Արեւելքում իրավիճակի մէջ չափից շատ խաղացողներ են ներգրաււած ու նրանց միջեւ փոխյարաբերութիւնները բաւականին բարդ են։ Ըստ ամենայնի՝ ԱՄՆ-ն միասնական քաղաքական գիծ են կառուցում Իսրայէլի, ԱՄԷ-ն ու Սաուդական Արաբիայի հետ՝ Ռուսաստանի, Իրանի, Սիրիայի, «Հեզբօլլահ»-ի դէմ։ Ընդ որում Մոսկւան մերձենում է սաուդցիների հետ ՕՊԵԿ արտադրութեան կրճատման ֆոնին, փորձելով բարձրացնել նաւթի գները։ Բայց վերջերս Ռուսաստանը համաձայնագիր է կնքել Իրանի նաւթային ընկերութեան հետ՝ 30 մլրդ. դոլար արժողութեան նախագծերի իրացման համար։

Ռուսաստանը չի աջակցի Իրանի վրայ յարձակումները։ Ու Իրանն էլ թոյլ չի տայ, որպէսզի Լիբանանի ու «Հեզբօլլահ»-ի վրայ յարձակումները անպատասխան մնան։ Այդ ամէն կառուցւած է նրա վրայ, որ նաւթի գների աճ առաջանայ ու բոլոր ներգրաււած կողմերը հոյակապ յաղթահարում են դա։ Քանի որ նրանք կարող են աւելի շատ զէնք գնել՝ լրացուցիչ օգուտ ստանալով։

 

Ռիադը սպառնում է հարեւաններին

Սաուդական Արաբիայի ու Իրանի հետ յարաբերութիւնները սրւել են դեռ 2016-ի յունւարից, երբ սաուդցիների կողմից շիա քարոզչին մահապատժի ենթարկելը ու դրանից յետոյ Իրանում Սաուդական Արաբիայի դիւանագիտական առաքելութեան վրայ յարձակումը յանգեցրեցին երկու երկրների դիւանագիտական յարաբերութիւնների խզմանը։ Մէկուկէս տարի անց Թեհրանի ու Ռիադի ռազմատենչ յայտարարութիւնների հերթական ալիքն է սկսւել միմեանց հասցէին։

Փորձագէտների խօսքով՝ Իրանի հետ պատերազմ սկսւելու դէպքում Ռիադը ստիպւած է լինելու միաժամանակ մարտական գործողութիւններ վարել Լիբանանում «Հեզբօլլահ»-ի դէմ ու Եմէնում հուսիտների դէմ։ Այնպէս որ այդ պատերազմը կարող է ամբողջովին հիւծել Սաուդական Արաբիայի ռեսուրսները։ Առաւել եւս որ երկրի ներսում իշխանութեան համար անդրկուլիսեան պայքար է տեղի ունենում եւ ակնյայտ ներքաղաքական ճգնաժամ է սկսւել, ինչը թուլացնում է Սաուդական Արաբիայի դիրքերը Պարսից ծոցում։

Իսկ Իրանը հակառակը՝ ամրացնում է իր դիրքերը Սաուդական Արաբիայի սահմանների շուրջ՝ Սիրիայում, Լիբանանում, Իրաքում ու Եմէնում։

 

Կը լինի՞ պատերազմ։ Ռիադը սահմանափակւել է փոքր յաղթական պատերազմով

«The New York Times»-ը հարցում է իրականացրել վերլուծաբանների շրջանում ու ըստ նրանց տեսակետի՝ Լիբանանի ու Սաուդական Արաբիայի միջեւ զինւած հակամարտութիւնը քիչ հաւանական է։ Սաուդական Արաբիան ունակ չէ նման պատերազմ վարել ու Իսրայէլն էլ այն հիմա չի ուզում։ Ըստ փորձագէտների՝ տարածաշրջանում այսքան մեծ քանակութեամբ ակտիւ խաղացողների ներկայութեան պայմաններում Սաուդական Արաբիայի ցանկացած գործողութիւն կաւելացնի պատահական հակամարտութեան հնարաւորութիւնը։

Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին նոյեմբերի 4-ին յայտնեց իր հրաժարականի մասին՝ գտնւելով Ռիադում։ Նա «Հեզբօլլահ» շիա շարժմանն ու Իրանի մեղադրեց Լիբանանում ու արաբական աշխարհում թշնամանք բորբոքելու մէջ ու յայտնեց, որ իր վրայ մահափորձ էր պատրաստւել։ «Հիզբօլլահ» շարժման  առաջնորդ Հասան Նասրօլլլահը յայտնել է, որ Հարիրիի հրաժարականի պատճառները պէտք է փնտրել Սաուդական Արաբիայում, իսկ Իրանի ԱԳՆ-ն Հարիրիի մեղադրանքները անհիմն է անւանել։ Նասրօլլահը յայտնել էր նաեւ, որ Ռիադն է ստիպել Հարիրիին հրաժարական տալ ու հնարաւոր է հարկադրաբար է նրան պահում Սաուդական Արաբիայում։

 

Ամէն ինչ յանգում է փողին՝ Սաուդի տանը ֆինանսական ճգնաժամ է սկսւել

Արքայազների համար անհասանելի են գումարային հոսքերը։ Ու դրա հիմնական գործօնը նաւթի գինն է։ Տասնեակ արքայազներին ու այլ ազդեցիկ անձանց ճնշելով՝ յաջողւել է հասնել նրան, ինչին չէր յաջողւում հասնել ՕՊԵԿ-ի բոլոր հանդիպումներում նաւթի գնի հարցում՝ այսինքն առաջացնել նաւթի գնի աճ։ Բայց պաշարների կրճատումը արտայայտում է երկարաժամկէտ խնդիր։ Սաուդական Արաբիան նաւթի յիւրաքանչիւր բարելի համար գումար է կորցնում, դրա վկայութիւնն է այն, որ երկիրը նւազեցնում է ծախսածածկման կէտը։ Սակայն Իրանի համար այդ կէտը միեւնոյն է շատ աւելի ցածր է մնում։ Այնպէս որ եթէ նոյնիսկ գները այսուհետ էլ աճեն, Սաուդական Արաբիան կը հասնի ծախսածածկութեան իրական կէտին, միայն երբ բաւականաչափ հարստանայ։

Միջնաժամկէտ հեռանկարում նաւթը վաճառւելու է բարելի դիմաց 50-60 դոլարով, համարում են ԱՄՀ-ում:

Հաշւի առնելով սաուդացի արքայազնելի շւայտ կենսակերպը, որը սպառնում է երկրի բիւջէին, թագաւորական ընտանիքի հետագայ մանրակրկիտ զտումը անխուսափելի է, չնայած շատ ռիսկային։ Թագաւոր Սալմանն ու գահաժառանգ արքայազն Մուհամեդ բին Սալմանը արդէն իսկ դէմ են դուրս եկել մեծահարուստների շատ մեծ խմբին։

Իշխանութիւնը բաժանւել է երեք հիմնական գերդաստանների միջեւ՝ Սալման թագաւորի ու նրա սիրելի որդու՝ Մուհամեդի, Նայեֆ արքայազնի որդու ու վերջապէս հանգուցեալ թագաւորի որդու՝ այքայազն Միտեբի՝ Ազգային գւարդիայի նախարարի միջեւ։

Այս ներքաղաքական պառակտումների հետեւանքով Սաուդի տունը կորցրել է հսկողութիւնը Սիրիայում ու խրւել Եմէնի հետ պատերազմի մէջ։ Իսկ 32-ամեայ արքայազնը վարում է վտանգաւոր, իմպուլսիւ ու ագրեսիւ տարածաշրջանային քաղաքականութիւն, որը ներառում է Իրանի հետ լարւածութեան ուժեղացում, Եմէնում աղէտալի պատերազմ ու Կատարի շրջափակում։

Այս քաղաքականութիւնը աղէտալի է միլիոնաւոր մարդկանց համար՝ թէ՛ Եմէնում, թէ՛ Սաուդական Արաբիայում։

Թագաւորական ընտանիքի տասնեակ անդամներ, պաշտօնատար անձինք ու ձեռնարկութիւնների ղեկավարներ են ձերբակալւել ռեպրեսիաների ընթացքում, նրանց մեղադրել են փողեր լւանալու, կաշառակերութեան, դրամաշորթութեան ու պաշտօնէական դիրքի չարաշահման մէջ։

Այսպիսով՝ Սաուդական Արաբիայի ու Իրանի յարաբերութիւնների սրացումը տեղի է ունենում Ռիադում իշխանութեան համար անդրկուլիսեան պայքարի ֆոնին։ Թագաւորական տոհմում քաղաքական ճգնաժամն ակնյայտ է, ու այդ գործօնը կարող է թուլացնել Սաուդական Արաբիայի դիրքերը Պարսից ծոցում։

 

«news.am»

Նիւթերը՝ «The New York Times», «Вести», «Deutsche Welle»,  «Tvrain»-ի

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Արժանի՞ էր արդեօք Ռոնալդուն տարւայ լաւագոյն ֆուտբոլիստի կոչմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։