Հա

Քաղաքական

Կիրակի, 12 Նոյեմբերի 2017 08:20

Կատալոնացիները երթի են դուրս եկել՝ պահանջելով ազատ արձակել իրենց ղեկավարներին

Հարիւր հազարաւոր կատալոնացիներ երթեր են իրականացրել շաբաթ՝ պահանջելով ազատ արձակել տարածաշրջանի ղեկավարներին, որոնք ձերբակալւել են անկախութեան հանրաքւէի անցկացումից եւ անկախութեան մասին հռչակումից յետոյ:

«alikonline.ir» - Հարիւր հազարաւոր կատալոնացիներ երթեր են իրականացրել շաբաթ՝ պահանջելով ազատ արձակել տարածաշրջանի ղեկավարներին, որոնք ձերբակալւել են անկախութեան հանրաքւէի անցկացումից եւ անկախութեան մասին հռչակումից յետոյ: Տեղեկացնում է «tert.am»-ը:

Ինչպէս հաղորդում է «Agence France Presse»-ը, բողոքի երթը մեկնարկել է Բարսելոնայում՝ նոյեմբերի 11-ի ուշ երեկոյեան: Այն կազմակերպւել է ինքնավարութեան խորհրդարանի խոսնակ Կարմէ Ֆորկադէլի ձերբակալութեան յաջորդ իսկ օրը: Նրա ազատման համար 150 հազար եւոյի գրաւ է սահմանւել:

Ձերբակալութեան մէջ են գտնւում նաեւ կատալոնացի նախկին մի շարք ղեկավարներ: 

Ցուցարարները երթի են դուրս եկել՝ «Ազատութիւն» վանկարկելով եւ «Փրկէք ժողովրդավարութիւնը» գրութեամբ պաստառներով:

Յիշեցնենք, որ Մադրիդը ցանկանում է Բարսելոնային զրկել ինքնավարութիւնից եւ դեկտեմբերի 21-ին արտահերթ խորհրդարանական ընտրութիւններ է նշանակել:

Յարակից Հրապարակումներ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։