Հա

Քաղաքական

Կիրակի, 12 Նոյեմբերի 2017 08:30

Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի յարաբերութիւններում ճգնաժամը շարունակւում է

ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինը յայտարարել է, որ Ասիական-Խաղաղովկիանոսեան տնտեսական գագաթնաժողովի շրջանակներում ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ առանձին հանդիպման չկայանալը վկայում է երկու երկրների յարաբերութիւններում ճգնաժամի շարունակւելու մասին:

«alikonline.ir» - ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինը յայտարարել է, որ Ասիական-Խաղաղովկիանոսեան տնտեսական գագաթնաժողովի շրջանակներում ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ առանձին հանդիպման չկայանալը վկայում է երկու երկրների յարաբերութիւններում ճգնաժամի շարունակւելու մասին: Գրում է «panorama.am»-ը:

Ինչպէս հաղորդում է «BBC»-ի ռուսական ծառայութիւնը, լրագրողների հետ հանդիպմանը Պուտինը միաժամանակ յաջողւած է համարել Թրամփի հետ կարճ հանդիպումը:

«Մենք այսօրւայ նիստի ժամանակ խօսեցինք, շփւեցինք: Ընդհանուր առմամբ՝ քննարկեցինք այն ամէնը, ինչ ցանկանում էինք»,- ասել է նա:

Դոնալդ Թրամփն իր հերթին պատմել է, որ ընդհանուր առմամբ գագաթնաժողովի ընթացքում երկու կամ երեք անգամ Վլադիմիր Պուտինի հետ կարճատեւ զրոյց են ունեցել: ԱՄՆ-ի նախագահը լրագրողներին տեղեկացրել է, որ իւրաքանչիւր հանդիպման ժամանակ Պուտինը հերքել է ԱՄՆ-ի նախագահական ընտրութիւններին միջամտելու մեղադրանքները: Բացի այդ, Թրամփի խօսքով, ՌԴ-ի ղեկավարը «շատ վիրաւորւած է» մշտական մեղադրանքների պատճառով: ԱՄՆ-ի նախագահը նշել է, որ երկու երկրների միջեւ յարաբերութիւնների բարելաւմանը խոչընդոտում են ԱՄՆ-ի նախագահական ընտրութիւններին Ռուսաստանի հնարաւոր միջամտութեան հարցով հետաքննութիւնը:

Յարակից Հրապարակումներ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։