Հա

Քաղաքական

Կիրակի, 12 Նոյեմբերի 2017 08:40

«Reuters»-ի բացայայտումը. Հարիրիին սաուդացիներն են ստիպել հրաժարւել

«Reuters» լրատւական գործակալութիւնը փորձել է լոյս սփռել Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրիի հրաժարականի հետ կապւած անորոշութիւնների եւ մութ ծալքերի վրայ:

«alikonline.ir» - «Reuters» լրատւական գործակալութիւնը փորձել է լոյս սփռել Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրիի հրաժարականի հետ կապւած անորոշութիւնների եւ մութ ծալքերի վրայ:

Գործակալութիւնը տեղեկացնում է, որ Լիաբանանի վարչապետից պահանջել են Ռիադում հանդիպել Սաուդական Արաբիայի թագաժառանգի հետ, որից չորս ժամ անց նրան են յանձնել իր հրաժարականի մասին յայտարարութիւնը, որը նա ստիպւած է եղել ընթերցել հեռուստատեսութեան եթերում:

«Ռիադ մուտք գործելու առաջին իսկ պահից, Հարիրիի համար վիճակն անբնական էր: Առգրաււել են նրա բջջային հեռախօսը, նրան դիմաւորման չի եկել սաուդացի որեւէ արքայազն, իսկ յաջորդ օրը նրան ստիպել են հրաժարւել վարչապետի պաշտօնից»,- գրել է «Reuters»-ը:

«Reuters»-ի աղբիւրները տեղեկացնում են, որ Ռիադ մուտք գործելուց յետոյ սաուդացիները Սաադ Հարիրիին ցուցաբերել են անյարգալից վերաբերմունք: Նրա նկատմամբ չի իրագործւել դիւանագիտական ընդունւած արարողակարգը: Նա տեղափոխւել է Ռիադի իր առանձնատուն, որտեղ էլ յաջորդ օրը նրան տեղեկացրել են, որ պէտք է հանդիպի թագաժառանգ Մուհամմեդ բին Սալմանի հետ:  Հանդիպման աւարտից յետոյ նրան է յանձնւել իր հրաժարականի մասին յայտարարութիւնը, որը նա ստիպւած է եղել ընթերցել հեռուստատեսութեան եթերում:

«Reuters»-ը գրում է, որ Ռիադում համոզւած են, որ Սաադ Հարիրին պէտք է հեռանայ Լիբանանի վարչապետի պաշտօնից, քանի որ չի ցանկանում պայքարել «Հեզբօլլահ»-ի դէմ:

Սաադ Հարիրին փորձել է սաուդացիներին համոզել, որ «Հեզբօլլահ»-ի հետ առճակտումը Լիբանանում անկայունութեան պատճառ կը դառնայ, ինչն էլ դուր չի եկել սաուդացիներին. «Ինձ մի ստիպէք դիրքորոշւել այնպէս, որն իմ եւ Լիաբանաի կառավարութեան վերահսկողութիւնից դուրս է»- ըստ գործակալութեան՝ ասել է Սաադ Հարիրին:

«Reuters»-ը նշում է, որ Ռիադում յուսով են, որ իրենց կը յաջողւի Լիաբանանի վարչապետի պաշտօնումՍաադի փոխարէն նշանակել նրա մեծ եղբօրը՝ Բահա Հարիրիին, որը մեծ հաւանականութեամբ ներկայ պահին գտնւում է Ռիադում:

«Հարիրիի ընտանիքի անդամներից պահանջել են Բահային հաւատարմութեան երդում տալու համար ճամփորդել Ռիադ, որը, սակայն, նրանք չեն ընդունել»,- գրում է «Reuters»-ը:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Արժանի՞ էր արդեօք Ռոնալդուն տարւայ լաւագոյն ֆուտբոլիստի կոչմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։