Հա

Քաղաքական

Կիրակի, 12 Նոյեմբերի 2017 10:40

«Ինչո՞ւ էք շեշտում միայն թուրք-իսլամական, այստեղ այլ հաւատի ու ազգի շատ քաղաքացիներ կան». Փայլանը՝ թուրք նախարարին

Թուրքիայի քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» (HDP) կուսակցութեան հայ պատգամաւոր Կարօ Փայլանը երկրի բիւջէի քննարկումների ժամանակ ընդարձակ ելոյթով դիմել է Սպորտի եւ երիտասարդութեան նախարարին։

«alikonline.ir» - Թուրքիայի քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» (HDP) կուսակցութեան հայ պատգամաւոր Կարօ Փայլանը երկրի բիւջէի քննարկումների ժամանակ ընդարձակ ելոյթով դիմել է Սպորտի եւ երիտասարդութեան նախարարին։ Գրում է «news.am»-ը:

Ինչպէս տեղեկանում ենք «HDP»-ի պաշտօնական կայքից, Կարօ Փայլանը քննադատութեան է ենթարկել Թուրքիայում երիտասարդութեան հետ կապւած աշխատանքները՝ շեշտելով, թէ նախարարութիւնը երիտասարդութեան հետ կապւած հարցերը որոշում է առանց որեւէ մէկ երիտասարդի հետ խորհրդակցելու։ Փայլանը շեշտել է, որ Սպորտի ու երիտասարդութեան նախարարութիւնում 25 տարեկան որեւէ պաշտօնեայ չկայ, ինչը ցոյց է տալիս, որ նախարարութիւնը պատշաճ չի կարեւորում երիտասարդութեան դերն ու նշանակութիւնը։

Փայլանը նաեւ ուշադրութիւն է դարձրել նախարարութեան կողմից յայտարարութիւններում թուրք-իսլամական բառին՝ շեշտելով։ «Ինչո՞ւ էք անընդհատ շեշտում թուրք-իսլամական բառը, Թուրքիայում ապրում են տարբեր հաւատի ու տարբեր ազգերի ներկայացուցիչներ։ Բազմաշերտ հասարակութեանը միաւորող դերակատարում է վերապահւած հէնց ձեր նախարարութեանը, սակայն այն եւս թերի է»,- ասել է Կարօ Փայլանը։

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Արժանի՞ էր արդեօք Ռոնալդուն տարւայ լաւագոյն ֆուտբոլիստի կոչմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։