Հա

Քաղաքական

Կիրակի, 12 Նոյեմբերի 2017 10:50

Ռուսաստանի ԱԳՆ-ն խօսել է Նալբանդեանի ու Մամեդեարովի առաջիկայ հանդիպման մասին

ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդները աշխատելու են Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների` Էդւարդ Նալբանդեանի ու Էլմար Մամեդեարովի հանդիպման կազմակերպման ուղղութեամբ:

«alikonline.ir» - ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդները աշխատելու են Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների` Էդւարդ Նալբանդեանի ու Էլմար Մամեդեարովի հանդիպման կազմակերպման ուղղութեամբ: Այս մասին ըստ «Sputnik» Արմենիայի յայտնում է ՌԴ ԱԳՆ-ն։

Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը, որը պատրաստւում է` հաշւի առնելով Ժնեւում հոկտեմբերի 16-ին կայացած արցախեան հարցի շուրջ գագաթնաժողովի արդիւնքները, նախատեսւած է անցկացնել տարեվերջին, նոյեմբերի 11-ին ճեպազրոյցի ընթացքում ասել է Ռուսաստանի ԱԳՆ-ի պաշտօնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Նա նշել է, որ այդ հանդիպումից առաջ համանախագահներն առանձին խորհրդատւութիւններ կանցկացնեն Նալբանդեանի ու Մամեդեարովի հետ։

«Ինչ վերաբերում է տարբեր ձեւաչափով շփումներին, դրանք էլ չեն բացառւում ու մշակման փուլում են»,- ասել է Զախարովան։

Աւելի վաղ Երեւանը հաստատել է, որ միջնորդները պատրաստում են Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը։

Ժնեւեան վերջին հանդիպման ընթացքում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները պատրաստականութիւն են յայտնել ինտենսիւացնել բանակցային գործընթացն ու ջանքեր գործադրել շփման գծում լարւածութիւնը նւազեցնելու ուղղութեամբ։

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Արժանի՞ էր արդեօք Ռոնալդուն տարւայ լաւագոյն ֆուտբոլիստի կոչմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։