Հա

Քաղաքական

Կիրակի, 12 Նոյեմբերի 2017 11:10

Միշէլ Աուն. «Ռիադը պատանդ է պահում Հարիրիին»

Լիբանանի նախագահ Միշէլ Աունը նոյեմբերի 11-ին հանդիպել է այդ երկրում հաւատարմագրւած օտարերկրեայ դեսպանների հետ՝ քննարկելով վարչապետի պաշտօնից Սաադ Հարիրիի հրաժարականի թեման:

«alikonline.ir» - Լիբանանի նախագահ Միշէլ Աունը նախօրէին հանդիպել է այդ երկրում հաւատարմագրւած օտարերկրեայ դեսպանների հետ՝ քննարկելով վարչապետի պաշտօնից Սաադ Հարիրիի հրաժարականի թեման:

Ինչպէս տեղեկացնում է «Deutsche Welle»-ն՝ նախագահ Աունն իր դժգոհանքն է յայտնել Սաուդական Արաբիայում Սաադ Հարիրիի անորոշ կարգավիճակի վերաբերեալ՝ պաշտօնական Ռիադին մեղադրելով նրան պատանդի կարգավիճակում պահելու եւ վարչապետի պաշտօնից հրաժարականը պարտադրելու մէջ:

Լիբանանի նախագահը յատուկ ընդգծել է, որ Հարիրիի մինչ այժմ կատարած յայտարարութիւնները, ինչպէս նաեւ ապագայ հնարաւոր յայտարարութիւններն անընդունելի են, քանի որ դրանք հնչել կամ հնչելու են ոչ բնական պայմաններում՝ Սաուդական Արաբիայի իշխանութիւնների անմիջական պարտադրանքի ներքոյ:

Միշէլ Աունը Հարիրիի Սաուդական Արաբիայում գտնւելն ու հրաժարականի մասին յայտարարութիւնը համարել է միջազգային պայմանագրերի եւ միջպետական ընդունւած նորմերի կոպիտ խախտում:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Արժանի՞ էր արդեօք Ռոնալդուն տարւայ լաւագոյն ֆուտբոլիստի կոչմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։