Հա

Քաղաքական

Կիրակի, 12 Նոյեմբերի 2017 08:50

Թրամփը Վիետնամ կատարած այցի ժամանակ խախտել է դիւանագիտական վարւելակարգի կանոնները

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարքագիծը եւս մէկ անգամ քննարկման ու քննադատութեան առիթ է դարձել Վիետնամ կատարած այցի ժամանակ, որտեղ նա մասնակցել է Ասիա-Խաղաղովկիանոսեան տարածաշրջանի տնտեսական գագաթնաժողովին:

«alikonline.ir» - ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարքագիծը եւս մէկ անգամ քննարկման ու քննադատութեան առիթ է դարձել Վիետնամ կատարած այցի ժամանակ, որտեղ նա մասնակցել է Ասիա-Խաղաղովկիանոսեան տարածաշրջանի տնտեսական գագաթնաժողովին:

Ըստ «tert.am»-ի ամերիկացի առաջնորդի վարւելակարգին եւ ընդունւած կանոնակարգին չհետեւելուն անդրադարձել է «gazeta.ru»-ն՝ որպէս օրինակ բերելով ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման անորոշութիւնը:

Նախ Սպիտակ տունը յայտարարել էր, որ առաջնորդների հանդիպում չի նախատեսւում Վիետնամում, թէեւ կողմերից եւ ոչ մէկը չէր բացառել նրանց երկխօսութիւնը: Այնուհետեւ նրանք կարճատեւ զրոյց են ունեցել եւ հասցրել են միայն կարծիքներ փոխանակել մասնաւորապէս Սիրիայի հարցով:

Դիտորդներն ընդգծում են, որ Թրամփի եւ Օբամայի միջեւ կտրուկ տարբերութիւն կայ վարքագծի հարցում: Մինչ Օբաման խստօրէն հետեւում էր դիւանագիտական վարւելակարգի կանոններին, Թրամփն ընդհանրապէս ուշադրութիւն չի դարձնում դրան:

Նա նաեւ գագաթնաժողովում ժամանակից շուտ է հեռացել դիւանագիտական ընդունելութիւնից, ինչը ասիական երկրներում դիտարկւում է որպէս անարգանք հիւրերի նկատմամբ:

Այս հանգամանքը չի վրիպել ասիական լրատւամիջոցների տեսադաշտից: Այսպիսի միջադէպերը յատկապէս ցաւալիօրէն են ընդունում Չինաստանում, որտեղ ընդունւած նորմերից ցանկացած շեղում կարող է բացասական արձագանք ստանալ:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Արժանի՞ էր արդեօք Ռոնալդուն տարւայ լաւագոյն ֆուտբոլիստի կոչմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։