Հա

Քաղաքական

Կիրակի, 12 Նոյեմբերի 2017 10:10

ԱՄՆ-ի Կոնգրեսի անդամները մտադիր են սահմանափակել երկրի նախկին նախագահների կենսաթոշակների չափը՝ հասցնելով տարեկան 200 հազարի

 

ԱՄՆ-ի Կոնգրեսի անդամները մտադիր են սահմանափակել երկրի նախկին նախագահների կենսաթոշակների չափը՝ հասցնելով տարեկան 200 հազար դոլարի: Այդ մասին յայտնել է «The Washington Examiner»-ը՝ նշելով, որ այժմ ապրող հինգ նախկին նախագահները ստանում են մօտ 205 հազարական դոլար:

«alikonline.ir» - ԱՄՆ-ի Կոնգրեսի անդամները մտադիր են սահմանափակել երկրի նախկին նախագահների կենսաթոշակների չափը՝ հասցնելով տարեկան 200 հազար դոլարի: Այդ մասին յայտնել է «The Washington Examiner»-ը՝ նշելով, որ այժմ ապրող հինգ նախկին նախագահները ստանում են մօտ 205 հազարական դոլար: Գրում է «tert.am»-ը:

Լրատւամիջոցի տւեալներով՝ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը յաջորդ շաբաթ քւէարկելու է համապատասխան օրէնքի նախագծի վերաբերեալ, որի նախաձեռնողը հանրապետական կոնգրեսական Ջոդի Հայսն է:

«Արդար կը լինի նւազեցնել հարկատուների հաշւին նախկին նախագահների ֆինանսական աջակցութիւնը, որոնք պարզապէս այդ օգնութեան կարիքը չունեն»,- ասել է նա:

Կենսաթոշակի կրճատումից բացի՝ օրէնքի նախագիծը նախատեսում է տարեկան մինչեւ 500 հազար դոլար իջեցնել իւրաքանչիւր նախկին նախագահին գրասենեակի վարձակալման եւ օգնականների թիմի աշխատանքի վճարման համար միջոցների յատկացումը: Հինգ տարուց այդ գումարն աւտոմատ կերպով կը նւազի մինչեւ 350 հազար դոլար, իսկ եւս հինգ տարուց կը հասնի 250 հազար դոլարի:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Արժանի՞ էր արդեօք Ռոնալդուն տարւայ լաւագոյն ֆուտբոլիստի կոչմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։