Հա

Քաղաքական

Երկուշաբթի, 13 Նոյեմբերի 2017 08:50

Սաուդական Արաբիան Արաբական լիգայի արտահերթ նիստ է պահանջել

Սաուդական Արաբիան դիմել է Արաբական պետութիւնների լիգայի՝ անդամ երկրների ԱԳ նախարարների արտահերթ նիստի պահանջով:

«alikonline.ir» - Սաուդական Արաբիան դիմել է Արաբական պետութիւնների լիգայի՝ անդամ երկրների ԱԳ նախարարների արտահերթ նիստի պահանջով:

Պահանջը ներկայացւել է վերջին օրերին Սաուդական Արաբիայի եւ Իրանի յարաբերութիւններում նկատւող լարւածութեան կտրուկ աճի ֆոնին: Պատրւակն իբր տարածաշրջանում Իրանի «միջամտութիւնն» է:

Կահիրէում, դիւանագիտական աղբիւրները տեղեկացրել են, որ արտահերթ նիստը նախատեսւում է գումարել նոյեմբերի 18-ին:

Նշենք, որ պաշտօնական Ռիադն Իրանին մեղադրում է տարածաշրջանի երկրների ներքին գործերին «միջամտելու» մէջ: Մասնաւորապէս, սաուդացիներն Իրանին մեղադրում են Եմէնի հուսիներին բալիստիկ հրթիռներ մատակարարելու մէջ:

Մեծ հաւանականութեամբ արտահերթ նիստի օրակարգում կը ներառւեն նաեւ Լիբանանի ճգնաժամի եւ Կատարի կոնֆլիկտի հարցերը:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Արժանի՞ էր արդեօք Ռոնալդուն տարւայ լաւագոյն ֆուտբոլիստի կոչմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։