Հա

Քաղաքական

Երկուշաբթի, 13 Նոյեմբերի 2017 11:00

Եւրոխորհրդարանի ղեկավարը «Brexit»-ի դէպքում Մեծ Բրիտանիայի պարտքը գնահատել է 60 մլրդ. եւրօ

Մեծ Բրիտանիան Եւրոմիութիւնից երկրի դուրս գալու դէպքում պէտք է Միութեանը վճարի առնւազն 60 միլիարդ եւրօ: Այս մասին յայտարարել է Եւրոխորհրդարանի նախագահ Անտոնիօ Տայանին նոյեմբերի 13-ին «Funke»-ում հրապարակւած հարցազրոյցում: 

«alikonline.ir» - Մեծ Բրիտանիան Եւրոմիութիւնից երկրի դուրս գալու դէպքում պէտք է Միութեանը վճարի առնւազն 60 միլիարդ եւրօ: Այս մասին յայտարարել է Եւրոխորհրդարանի նախագահ Անտոնիօ Տայանին նոյեմբերի 13-ին «Funke»-ում հրապարակւած հարցազրոյցում: Տեղեկացնում է «Արմէնպրես»-ը:

«Իմ կարծիքով՝ դա պէտք է լինի առնւազն 60 միլիարդ եւրօ»,- ասել է նա՝ նշելով, որ այն դէպքում, եթէ Լոնդոնը հրաժարւի վճարել այդ գումարը, տարբերութիւնն ստիպւած կը լինեն հատուցել Եւրոմիութեան միւս երկրների քաղաքացիները:

Եւրոխորհրդարանի ղեկավարը նաեւ առանձնապէս ընդգծել է, որ «Brexit»-ը սահմանւած ժամկէտում՝ 2019 թւականի մարտին, «հնարաւոր է սոսկ այն դէպքում, եթէ յաջողւի մինչեւ ընթացիկ տարւայ վերջը պարփակ համաձայնութեան հասնել երեք կարեւոր կէտերի՝ Մեծ Բրիտանիայում ԵՄ-ի քաղաքացիների իրաւունքների ապահովման, Իռլանդիայի եւ Հիւսիսային Իռլանդիայի միջեւ սահմանի եւ Եւրոմիութեանը վճարումների հարցերի շուրջը, հաղորդել է «ՏԱՍՍ»-ը:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Արժանի՞ էր արդեօք Ռոնալդուն տարւայ լաւագոյն ֆուտբոլիստի կոչմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։