Հա

Քաղաքական

14/11/2017

ԵՄ-ն չի դիտարկում Իրանի դէմ նոր պատժամիջոցներ կիրառելու հնարաւորութիւնը

ԵՄ-ն չի դիտարկում Թեհրանի դէմ որեւէ նոր պատժամիջոցներ կիրառելու հնարաւորութիւնը:

«alikonline.ir» - ԵՄ-ն չի դիտարկում Թեհրանի դէմ որեւէ նոր պատժամիջոցներ կիրառելու հնարաւորութիւնը: Ինչպէս տեղեկացնում է «tert.am»-ը՝ այս մասին յայտնել է Եւրոպական Միութեան դիւանագիտութեան ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին:

«Մենք չենք քննարկել պատժամիջոցներ մտցնելու հարցը ո՛չ այսօր, ո՛չ անցած շաբաթ, եւ ապագայում եւս չենք նախատեսում ԵՄ-ի՝ Իրանի դէմ նոր պատժամիջոցներ կիրառելու քննարկումը»,- ասել է Մոգերինին՝ պատասխանելով այն հարցին, թէ արդեօք Եւրոպական Միութեան ղեկավարութիւնը մտադիր է հետեւել ԱՄՆ-ի օրինակին:

Յայտնի է, որ հոկտեմբերի 31-ին Միացեալ Նահանգներն ընդլայնել է Իրանի դէմ պատժամիջոցների ցուցակը:

Նշենք, որ պատժամիջոցները սահմանւել են 41 ֆիզիկական անձի եւ ընկերութեան դէմ:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։