Հա

Քաղաքական

14/11/2017

Հրանտ Դինքի հիմնադրամը հրապարակել է թուրքական մամուլում ատելութեան դրսեւորման մասին նոր զեկոյցը. հայերը թիրախաւորւել են 247 հրապարակման մէջ

Ստամբուլում գործող Հրանտ Դինքի անւան հիմնադրամը հրապարակել է թուրքական մամուլում ատելութեան դրսեւորումների մասին իր նոր զեկոյցը:

«alikonline.ir» - Ստամբուլում գործող Հրանտ Դինքի անւան հիմնադրամը հրապարակել է թուրքական մամուլում ատելութեան դրսեւորումների մասին իր նոր զեկոյցը: Տեղեկացնում է «tert.am»-ը:

Ինչպէս հաղորդում է  «demokrathaber.org» կայքը, ըստ հիմնադրամի դիտարկումների՝ վերջին ամիսներին ազգայնական մամուլի թիրախում ամէնից շատ յայտնւել են հրեաներն ու սիրիացի ներգաղթեալները:

Զեկոյցը փաստում է, որ 2017 թւականի մայիսից մինչեւ օգոստոս ընկած ժամանակահատւածում թուրքական մամուլում հրապարակւել է էթնիկ եւ կրօնական խմբերի դէմ ատելութեան դրսեւորում պարունակող 1910 լուր եւ յօդւած, որոնց մէջ առկայ է եղել ընդհանուր առմամբ ռասիստական ու ազգայնական բնոյթի 2466 արտայայտութիւն:

Դինքի հիմնադրամի՝ Մամուլում ատելութեան դրսեւորումների մասին նախագծի աշխատանքային խմբի՝ Ֆունդա Թեքինի, Փընար Էնսարիի, Մերւէ Նեբիօղլուի եւ Էզգի Քանի կողմից պատրաստված 146-էջանոց զեկոյցում ուշադրութիւն է հրաւիրւում այն փաստի վրայ, որ նման վիճակագրական պատկերի վրայ իրենց ազդեցութիւնն են ունեցել այս ընթացքում տեղի ունեցած Կիպրոսի ժնեւեան համաժողովը, թուրք-յունական ծովային ճգնաժամերը, Պարսից ծոցի երկրների կողմից Կատարի շրջափակումը, Պաղեստինում եղած բախումները, Սրեբրենիցայի կոտորածում՝ Նիդերլանդների իշխանութիւնների մասամբ պատասխանատու լինելու մասին որոշումը, ռոհինջա մահմեդականների դէմ յարձակումները եւ օգոստոսի 29-ին Թուրքիայում նշւող Դումլուփընարի ճակատամարտում տարած յաղթանակի 95-ամեակը:

Ընդհանուր առմամբ այս ամիսների ընթացքում մամուլում հանդիպել է հրեաներին թիրախաւորող 493 հրապարակում, 472 հրապարակման մէջ հեղինակները ատելութեան դրսեւորումներ են ցուցաբերել սիրիացի ներգաղթեալների նկատմամբ, 256 յօդւած կամ լուր բացասական շեշտադրումով անդրադարձել է յունաստանցի յոյներին, հայերին թիրախաւորել են 247 հրապարակման մէջ, եւս 212 յօդւած կամ լուր ատելութեամբ է խօսել Թուրքիայի յոյների մասին:

Ամէնից շատ ատելութեան դրսեւորումները հանդիպել են թուրքական «Yeni Akit», «Milli Gazette», «Yeni Mesaj», «Yeni Kunye», «İstiklal» պարբերականներում:

Յարակից լուրեր

  • ԵԽԽՎ համազեկուցողների յայտարարութիւնը Հայաստանում տեղի ունեցած իրադարձութիւնների մասին
    ԵԽԽՎ համազեկուցողների յայտարարութիւնը Հայաստանում տեղի ունեցած իրադարձութիւնների մասին

    Հայաստանի հարցերով ԵԽԽՎ Մոնիթորինգի յանձնաժողովի համազեկուցողներ Ե. Լեովոչկինան եւ Ջ. Գալատին շնորհաւորել են բոլոր քաղաքական ուժերին եւ նախեւառաջ՝ հայ ժողովրդին՝ այն զսպւածութեան եւ քաղաքական հասունութեան համար, որը դրսեւորւեց Հայաստանում վերջերս տեղի ունեցած ցոյցերի եւ իշխանափոխութեան ժամանակ, որոնք տեղի ունեցան խաղաղ ճանապարհով՝ սահմանադրական դրոյթներին եւ սկզբունքներին համաձայն:

  • ԵԽԽՎ համազեկուցողները մտահոգւած են նախկին իշխանութիւնների նկատմամբ «ատելութեան խօսքից»
    ԵԽԽՎ համազեկուցողները մտահոգւած են նախկին իշխանութիւնների նկատմամբ «ատելութեան խօսքից»

    Եւրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) Հայաստանի մոնիթորինգի հարցերով համազեկուցողներ Ջուզզեպէ Գալատին ու Իւլիա Լովոչկինան շնորհաւորեցին բոլոր քաղաքական ուժերին եւ, նախեւառաջ, հայ ժողովրդին, վերջին ցոյցերի ընթացքում դրսեւորւած զսպւածութեան, քաղաքական հասունութեան եւ Հայաստանում իշխանափոխութեան համար, որը խաղաղ եւ սահմանադրական դրոյթներին եւ սկզբունքներին համապատասխան է կայացել:

  • Զեկոյց «Արտակ Մանուկեան» թանգարանից, Թանգարանների համաշխարհային օրւայ առիթով
    Զեկոյց «Արտակ Մանուկեան» թանգարանից, Թանգարանների համաշխարհային օրւայ առիթով

    Ուրբաթ, մայիսի 11-ին, Թանգարանների համաշխարհային օրւայ առիթով, Իրան ժամանած, Թանգարանների Միջազգային կոմիտէի պետ՝ պրն. Ֆրանքոյս Մայրէզի (Francois Mairesse) գլխաւորութեամբ, Իրանի Թանգարանների Ազգային կոմիտէի նախագահ եւ Հետազօտական կենտրոնի խորհրդական՝ պրն. Մոհիթ Թաբաթաբային ու Իրանի Ինքնուս Արւեստագէտների միութեան հիմնադիր եւ Իրանի Թանգարանների Ազգային կոմիտէի պաշտօնական անդամ՝ Ալի Էզաթին, իրենց առաջին այցն ունեցան «Արտակ Մանուկեան» թանգարան:

  • Կասպիական խաւիար` լռութեան դիմաց. ԵԽԽՎ-ում ձախողւել է Բաքւի մարտավարութիւնը
    Կասպիական խաւիար` լռութեան դիմաց. ԵԽԽՎ-ում ձախողւել է Բաքւի մարտավարութիւնը

    Հայաստանից դէպի արեւելք գտնւող պետութիւնը երկար նեղսրտում էր եւրոպացի պատգամաւորներին զանգւածային կերպով կաշառելու մեղադրանքների համար։ Իբրեւ թէ, ԵԽԽՎ անդամներին առաջարկվող եւ նրանց կողմից վերցրած կաշառքների վերաբերեալ մեղադրանքները սադրանքներ են թշնամիների կողմից, իսկ Ապշերոնում իրականում ամէն ինչ մաքուր է։ 

  • ԱԳՆ-ը խորհրդարանին է ներկայացրել Միջուկային գործարքի վերաբերեալ 9-րդ զեկոյցը
    ԱԳՆ-ը խորհրդարանին է ներկայացրել Միջուկային գործարքի վերաբերեալ 9-րդ զեկոյցը

    ԱԳ նախարարութիւնը խորհրդարանին է ներկայացրել Միջուկային համապարփակ համաձայնագրի գործադրման վերաբերեալ հերթական՝ 9-րդ եռամսեայ զեկոյցը: Այս մասին յայտարարել է ԱԳՆ պաշտօնական ներկայացուցիչ Բահրամ Ղասեմին:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։