Հա

Քաղաքական

Չորեքշաբթի, 15 Նոյեմբերի 2017 08:50

Սերգէյ Լաւրովը յաջորդ շաբաթ կայցելի Երեւան եւ Բաքու

ՌԴ ԱԳ նախարար Սերգէյ Լաւրովը կայցելի Երեւան եւ Բաքու:

«alikonline.ir» - ՌԴ ԱԳ նախարար Սերգէյ Լաւրովը կայցելի Երեւան եւ Բաքու: Այս մասին ըստ «yerkir.am»-ի՝ լրագրողների հետ զրոյցում ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգէյ Լաւրովը` Մոսկւայում Մաւրիկիայի ԱԳ նախարար Լաչմինարայիդի հետ համատեղ ասուլիսի ժամանակ: Լրագրողի հարցին, թէ ինչ օրակարգով է այցելելու Երեւան եւ Բաքու, Սերգէյ Լաւրովը պատասխանել է.

«Մենք չէինք յայտարարել այդ այցերի մասին, բայց այդտեղ որեւէ գաղտնիք չկայ: Իրականում յաջորդ շաբաթւայ սկզբին պլանաւորել եմ այցելել Երեւան եւ Բաքու: Այցը կապւած է Հայաստան-Ռուսաստան, Ադրբեջան-Ռուսաստան դիւանագիտական յարաբերութիւնների 25-ամեակի հետ: Օրակարգը ներառելու է երկկողմանի յարաբերութիւններին առնչւող հարցեր այդ երկրներից իւրաքանչիւրի հետ: Օրակարգը յագեցած է եւ հարուստ: Կը խօսենք տարածաշրջանային եւ միջազգային խնդիրների մասին: Կը փորձենք հասկանալ` ուր ենք հասել ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման հարցում` Հայաստան-Ադրբեջան նախագահների միջեւ վերջին հանդիպումից յետոյ»:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Արժանի՞ էր արդեօք Ռոնալդուն տարւայ լաւագոյն ֆուտբոլիստի կոչմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։