Հա

Քաղաքական

15/11/2017

Լիբանանի արտգործնախարար. «Սաուդական Արաբիայի պատժամիջոցները ապակայունացնում են տարածաշրջանը»

Սաուդական Արաբիայի ցանկացած պատժամիջոցները ապակայունացնում են տարածաշրջանը: Այս մասին յայտարարել է Լիբանանի արտգործնախարար Ջեբրան Բասիլը:

«alikonline.ir» - Սաուդական Արաբիայի ցանկացած պատժամիջոցները ապակայունացնում են տարածաշրջանը: Այս մասին յայտարարել է Լիբանանի արտգործնախարար Ջեբրան Բասիլը: Հաղորդում է «news.am»-ը:

Նրա խօսքով՝ վարչապետ Սաադ Հարիրիի ազատութիւնը կարող է ապացուցւել միայն Սաուդական Արաբիայից նրա վերադառնալու դէպքում:

«Սաուդական Արաբիայի կողմից ցանկացած միջոց կանդրադառնայ ոչ միայն Լիբանանի վրայ, այլեւ ողջ տարածաշրջանի համար կարող է պատիժ լինել, հետեւաբար, Լիբանանում ապակայունացումը կարող է յանգեցնել տարածաշրջանի անկայունութեանը: Առաջին հերթին դա Լիբանանի սիրիացիների վրայ կանդրադառնայ»,- Փարիզում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Բասիլը:

Աւելի վաղ Հարիրին «Twitter»-ի իր միկրոբլոգում գրել էր, որ առաջիկայ երկու օրերի ընթացքում  կը վերադառնայ Լիբանան, սակայն նրա ընտանիքը կը մնայ Սաուդական Արաբիայում: Մօտ 10 օր առաջ Հարիրին անսպասելիօրէն հրաժարական տւեց՝ գտնւելով Ռիադում:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։