Հա

Քաղաքական

16/11/2017 - 09:50

Թուրքիայի ասորիները դատարան կը դիմեն իրենց սրբատեղիները պետութիւնից յետ ստանալու համար

 Թուրքիայի ասորական համայնքը կը դիմի դատարան՝ պահանջելով պետութիւնից յետ վերադարձնել ասորիներից առգրաււած ու պետականացւած եկեղեցիներն ու գերեզմանատները:

«alikonline.ir» - Թուրքիայի ասորական համայնքը կը դիմի դատարան՝ պահանջելով պետութիւնից յետ վերադարձնել ասորիներից առգրաււած ու պետականացւած եկեղեցիներն ու գերեզմանատները: Գրում է «tert.am»-ը:

Յիշեցնենք, որ ամիսներ առաջ Մարդինի Միդեաթ պատմական շրջանում գտնւող եւ ասորական համայնքին պատկանող մի շարք սրբավայրեր, եկեղեցիներ եւ գերեզմանատներ բռնագրաււել էին իշխանութիւնների կողմից՝ Նախարարների խորհրդի որոշմամբ:

Թուրքական «demokrathaber.org» կայքի հետ զրոյցում Մարդին քաղաքում գտնւող Մար Գաբրիէլ ասորական վանքի հիմնադրամի ղեկավար Կիրէակուս Էրգիւնը փաստել է, որ 2013 թւականին այն ժամանակ դեռ վարչապետի պաշտօնը զբաղեցնող Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանի՝ ժողովրդավարացման փաթեթի շրջանակներում ասորական համայնքը կարողացաւ հետ ստանալ պետականացւած 30 կառոյցներից 12-ը:

Այս տարի Մարդին քաղաքի՝ երկրի խոշոր քաղաքների ցանկում ընդգրկւելու արդիւնքում պաշտօնական կարգավիճակի փոփոխութիւնից յետոյ Գոյքի բաժանման պետական յանձնաժողովը պետականացրեց ասորական համայնքի բազմաթիւ սրբատեղիներ: Այդ որոշումը, սակայն, չեղարկւեց համայնքի բողոքների հիման վրայ, մինչդեռ սրբատեղիները ոչ թէ վերադարձւեցին ասորիներին, այլ փոխանցւեցին մէկ այլ հիմնադրամի:

Աւելի վաղ Շւեդիայի «Սոցիալ-դեմոկրատական աշխատանքային» կուսակցութեան պատգամաւոր Եըլմազ Քերիմոն եւ «Քրիստոնեայ-դեմոկրատական» կուսակցութեան պատգամաւոր Ռոբերտ Հալէֆը երկրի խորհրդարանում բարձրացրել են Թուրքիայի իշխանութիւնների կողմից ասորական համայնքի մի շարք սրբավայրերի ու եկեղեցիների բռնի պետականացման ու դրանք Թուրքիայի կրօնական հարցերով վարչութեանը փոխանցելու հարցը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։