Հա

Քաղաքական

16/11/2017 - 09:40

Գերմանիայում կոչ են արել յուշարձաններ կանգնեցնել Օսմանեան կայսրութիւնում իրականացւած Ցեղասպանութիւնների զոհերի յիշատակին

Գերմանիայում գործող «Վտանգւած ժողովուրդներ» իրաւապաշտպան կազմակերպութիւնը կոչ է արել Օսմանեան կայսրութիւնում Առաջին համաշխարհայինի տարիներին սպանւած հայերի ու այլ քրիստոնեայ ժողովուրդների զոհերի յիշատակին նւիրւած յուշարձաններ կանգնեցնել գերմանական քաղաքներում:

«alikonline.ir» - Գերմանիայում գործող «Վտանգւած ժողովուրդներ» իրաւապաշտպան կազմակերպութիւնը կոչ է արել Օսմանեան կայսրութիւնում Առաջին համաշխարհայինի տարիներին սպանւած հայերի ու այլ քրիստոնեայ ժողովուրդների զոհերի յիշատակին նւիրւած յուշարձաններ կանգնեցնել գերմանական քաղաքներում: Այս մասին ըստ «tert.am»-ի՝ գրում է գերմանական «Deutsche Welle»-ի թուրքալեզու ծառայութիւնը:

Յայտնի է, որ վերոնշեալ պահանջ-նամակն արդէն փոխանցւել է կոնգրեսի նախագահ Եւա Լոհսէին:

«Շատ կարեւոր է ջանքեր գործադրել, որպէսզի այստեղ ապրող հայերին եւ միւս տուժած ժողովուրդների ներկայացուցիչներին թոյլ չտանք մոռանալ կատարւածը, եւ յատկացնենք  նրանց մի վայր, որտեղ նրանք կը կարողանան յարգանքի տուրք մատուցել զոհերի յիշատակին»,- ասւած է նամակում:

Կազմակերպութիւնը շեշտել է, որ հայերից բացի դա շատ կարեւոր է նաեւ Գերմանիայում ապրող ասորիների ու քելդանիների համայնքների ներկայացուցիչների համար:

Յիշեցնենք, որ անցեալ տարի Գերմանիայի Բունդեսթագը պատմական քւէարկութեամբ Ցեղասպանութիւն է ճանաչել 1915 թւականին Օսմանեան Թուրքիայում իրականացւած հայերի կոտորածները:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։