Հա

Քաղաքական

Հինգշաբթի, 16 Նոյեմբերի 2017 12:20

Հոլանդիայի Սենատի նախագահ. «Հայաստանն Արեւմուտքի եւ Արեւելքի միջեւ կամուրջ հանդիսանալու համար եզակի դիրք ունի»

Հայաստանը պատմականօրէն եւ քաղաքական առումով ունի եզակի դիրք Արեւելքի եւ Արեւմուտքի միջեւ կամուրջ հանդիսանալու համար: Հայաստանի Ազգային ժողովում ունեցած ելոյթում այս մասին ասել է Հոլանդիայի Թագաւորութեան Սենատի նախագահ Անկի Բրուկերս-Քնոլը:

«alikonline.ir»- Հայաստանը պատմականօրէն եւ քաղաքական առումով ունի եզակի դիրք Արեւելքի եւ Արեւմուտքի միջեւ կամուրջ հանդիսանալու համար: Հայաստանի Ազգային ժողովում ունեցած ելոյթում այս մասին ասել է Հոլանդիայի Թագաւորութեան Սենատի նախագահ Անկի Բրուկերս-Քնոլը:

«Երբեմն կարող է թւալ, որ աշխարհի ուժերն են որոշում գետի ուղղութիւնները, թէեւ դա ինչ-որ չափով ճիշտ է, բայց մենք չպէտք է մոռանանք, որ կան միջին կարգի երկրներ, ինչպիսիք Հայաստանը եւ Հոլանդիան, որոնք ունեն եզակի դիրք շահերի ու ուժերի միջեւ: Հայաստանի  դէպքում ունէք պատմականօրէն, քաղաքականօրէն եզակի դիրք` Արեւելքի ու Արեւմուտքի միջեւ կամուրջ հանդիսանալու համար: Յոյս ունեմ՝ Հայաստանն ապագայում էլ կը կատարի այդ դերը, որը օգուտ կը բերի մեզ բոլորիս»,- «Արմէնպրես»-ի փոխանցմամբ՝ ընդգծել է Սենատի նախագահը:

Անկի Բրուկերս-Քնոլը նշել է, որ ապրում ենք դժւար աշխարհում՝ պատերազմներ, կոնֆլիկտներ, սակայն շեշտեց, որ կան նաեւ նոր հնարաւորութիւններ:

Հոլանդիայի թագաւորութեան Սենատի նախագահն  ընդգծեց, որ Հայաստանը աշխարհի հնագոյն երկրներից մէկն է՝ շեշտելով, որ գտնւում է պատմական հողի վրայ:

 

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։