Հա

Քաղաքական

Երկուշաբթի, 20 Նոյեմբերի 2017 09:30

Ռուսաստանի, Իրանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարները պայմանաւորւել են բոլոր առանցքային հարցերի շուրջ

Ռուսաստանի, Իրանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներն Անթալիայում կայացած բանակցութիւնների ընթացքում պայմանաւորւել են սիրիական ճգնաժամի հետ կապւած բոլոր առանցքային հարցերի շուրջ:

«alikonline.ir» - Ռուսաստանի, Իրանի եւ Թուրքիայի արտգործնախարարներ Սերգէյ Լաւրովը, դոկտ. Մոհամմադ Ջաւադ Զարիֆը եւ Մեւլութ Չաւուշօղլուն նոյեմբերի 19-ին Անթալիայում կայացած բանակցութիւնների ընթացքում պայմանաւորւել են բոլոր առանցքային հարցերի շուրջ: Այդ մասին ըստ «tert.am»-ի՝ յայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգէյ Լաւրովը:

«Մենք հաւաքւել ենք Սոչիում նոյեմբերի 22-ին կայանալիք երեք երկրների նախագահների գագաթնաժողովի պատրաստութեանն առնչւող կոնկրետ հարցերը քննարկելու համար: Աշխատանքը շատ արդիւնաւէտ էր, պայմանաւորւել ենք բոլոր առանցքային հարցերի վերաբերեալ»,- Լավրովի խօսքերը մէջբերել է ռուսական ՏԱՍՍ-ը:

Լաւրովը յայտնել է, որ գլխաւոր շտաբերի ղեկավարները Սոչիում կայանալիք գագաթնաժողովից առաջ հանդիպում կանցկացնեն, որտեղ կը քննարկեն Սիրիայում անվտագնութեան գօտիների աշխատանքի մանրամասները:

«Ես չեմ կարող մանրամասներին անդրադառնալ: Մեր առաջարկները կը փոխանցւեն երկրների ղեկավարներին: Նրանք կը կայացնեն այդ առաջարկների վերաբերեալ որոշումներ»,- ասել է Լաւրովը:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

«Մեղրի» ԱՏԳ-ն ինչպէ՞ս կազդի Իրան-Հայաստան տնտեսական յարաբերութիւնների զարգացման վրայ:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։