Հա

Քաղաքական

20/11/2017 - 11:20

Իսրայէլցի նախարարը յայտնել է Ռիադ-Թել Աւիւ գաղտնի կապերի մասին

Իսրայէլի էներգետիկայի նախարար Իւալ Շտայնցը խոստովանել է Իսրայէլի եւ Սաուդական Արաբիայի միջեւ առկայ գաղտնի կապերի մասին:

«alikonline.ir» - Իսրայէլի էներգետիկայի նախարար Իւալ Շտայնցը խոստովանել է Իսրայէլի եւ Սաուդական Արաբիայի միջեւ առկայ գաղտնի կապերի մասին: Տեղեկացնում է «BBC»-ն՝ վկայակոչելով «Reuters»-ին:

Իսրայէլի ԶՈՒ-ի ռադիոյի հետ զրոյցի ժամանակ իսրայէլցի նախարարը նշել է, որ պաշտօնական Թել Աւիւն արաբական բազմաթիւ երկրների հետ ձեւաւորել է որոշակի յարաբերութիւնները, որոնք հիմնականում գաղտնի են պահւում:

«Մենք արաբական եւ իսլամական բազմաթիւ երկրների հետ ձեւաւորել ենք յարաբերութիւններ, որոնք հիմնականում գաղտնի են պահւում: Ընդհանրապէս, դա մենք չենք, որ ամաչում ենք այդ յարաբերութիւնների կապակցութեամբ»,- ասել է Շտայնցը՝ յաւելելով, որ դրանք գաղտնի են պահւում հիմնականում արաբական կողմի պահանջով. «Մեր տեսակէտից չկայ որեւ պրոբլեմ, սակայն, մենք յարգում ենք միւս կողմի պահանջը, լինի դա Սաուդական Արաբիան կամ մէկ այլ արաբական երկիր»,- յաւելել է նա:

Նշենք, որ նոյեմբերի 16-ին Իսրայէլի ԶՈՒ-ի գլխաւոր շտաբի պետ Գադի Այզենկոտը սաուդական ինտերնետային «Elaph» օրաթերթին տւած բացառիկ հարցազրոյցում Իրանին համարել էր տարածաշրջանի «գլխաւոր սպառնալիքը»՝ նշելով, որ Իրանի «վտանգը» չէզօքացնելու նպատակով պաշտօնական Թել Աւիւը պատարաստ է համագործակցել Սաուդական Արաբիայի եւ արաբական այլ երկրների հետ:

Ի դէպ, Այզենկոտն իսրայէլցի առաջին բարձրաստիճան պաշտօնեան է, որը հարցազրոյց է տւել սաուդական որեւէ պարբերականի:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։