Հա

Քաղաքական

20/11/2017 - 09:50

Քեոլնում Հայոց Ցեղասպանութեան զոհերի յիշատակին կանգնեցւած յուշարձանն առաջացրել է թուրքական համայնքի զայրոյթը

Գերմանիայի Քեոլն քաղաքում Հայոց Ցեղասպանութեան զոհերի յիշատակին կանգնեցւած յուշարձանը առաջացրել է թուրքական համայնքի զայրոյթը:

«alikonline.ir» - Գերմանիայի Քեոլն քաղաքում Հայոց Ցեղասպանութեան զոհերի յիշատակին կանգնեցւած յուշարձանը առաջացրել է թուրքական համայնքի զայրոյթը: Այս մասին ըստ «tert.am»-ի՝ գրում է թուրքական «Անադոլու» գործակալութիւնը:

Քեոլնի թուրքական համայնքի ներկայացուցիչ Լեւէնթ Թաշքըրանը յայտնել է, որ տեղի 32 թուրքական միութիւններից բաղկացած յատուկ նախաձեռնութիւնը թեմայի վերաբերեալ ժամանակին հանդիպումներ է անցկացրել Քեոլնի քաղաքապետարանում եւ հետեւել է իրադարձութիւնների զարգացմանը: Չնայած թուրքական համայնքի գործադրած ջանքերին՝ յուշարձանը կանգնեցւել է:

«Քեոլնում, որտեղ 100 հազարից աւելի թուրքեր են ապրում, նման յուշարձանի կանգնեցումը ներքին խաղաղութիւնը խաթարող քայլ ենք որակում: Մենք քաղաքապետարանի այս որոշումը չենք ընդունում եւ համարում ենք այն հակաժողովրդական»,- ասել է Թաշքըրանը:

Նշենք, որ աւելի վաղ Գերմանիայում գործող «Վտանգւած ժողովուրդներ» իրաւապաշտպան կազմակերպութիւնը կոչ է արել Օսմանեան կայսրութիւնում Առաջին համաշխարհայինի տարիներին սպանւած հայերի ու այլ քրիստոնեայ ժողովուրդների զոհերի յիշատակին նւիրւած յուշարձաններ կանգնեցնել գերմանական քաղաքներում:

Յիշեցնենք, որ անցեալ տարի Գերմանիայի Բունդեսթագը պատմական քւէարկութեամբ ցեղասպանութիւն է ճանաչել 1915 թւականին Օսմանեան Թուրքիայում իրականացւած հայերի կոտորածները:

Յարակից լուրեր

  • Առաջադրւել պատրաստւող Քամիլա Հարիսը աջակցում է Հայոց Ցեղասպանութեան ճանաչումը
    Առաջադրւել պատրաստւող Քամիլա Հարիսը աջակցում է Հայոց Ցեղասպանութեան ճանաչումը

    Կալիֆորնիա նահանգից դեմոկրատ սենատոր Քամիլա Հարիսը, որը որոշել է 2020 թւականին առաջադրւել ԱՄՆ նախագահի պաշտօնում, բազմիցս հանդէս է եկել Հայոց Ցեղասպանութիւնը ճանաչելու կոչերով: 

  • Ցեղասպանութեան մասին վկայող Գերգերեան արխիւն արդէն հասանելի է հետազօտողներին
    Ցեղասպանութեան մասին վկայող Գերգերեան արխիւն արդէն հասանելի է հետազօտողներին

    ԱՄՆ-ի Քլարքի համալսարանի մի խումբ հայ եւ թուրք հետազօտողներ՝ պրոֆեսոր Թաներ Աքչամի ղեկավարութեամբ ուսումնասիրել եւ դասակարգել են հայր Գրիգոր Գերգերեանի արխիւը։ Անթիւ փաստաթղթերից ու անգնահատելի վկայութիւններից կազմւած այդ արխիւը հայր Գերգերեանը հաւաքել է 1930-ական թւականներից մինչեւ իր կեանքի վերջը՝ 1988 թւականը։ Փաստաթղթերը վերաբերում են Հայոց Ցեղասպանութեանը, դրան նախորդող եւ յաջորդող ժամանակաշրջանին։

  • ԱՄՆ-ն կոչ է արել հետեւել Գերմանիայի օրինակին եւ արգելել «Mahan Air»-ի չւերթները
    ԱՄՆ-ն կոչ է արել հետեւել Գերմանիայի օրինակին եւ արգելել «Mahan Air»-ի չւերթները

    ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպէօն ողջունել է նախօրէին Գերմանիայի տրանսպորտի նախարարութեան որոշումը՝ իրանական «Mahan Air» աւիաընկերութեան դէպի Գերմանիայի չւերթներն արգելելու կապակցութեամբ:

  • Մեկնարկ` Լեռնալիբանանի Ցեղասպանութեան ճանաչման գործընթացին
    Մեկնարկ` Լեռնալիբանանի Ցեղասպանութեան ճանաչման գործընթացին

    Լիբանանի տարբեր շրջաններուն մէջ Հայոց ցեղասպանութեան 100-ամեակին առիթով կազմակերպուած դասախօսական հանդիպումներուն, լիբանանցի օրէնսդիրներ եւ քաղաքական գործիչներ արծարծած էին նաեւ Օսմանեան կայսրութեան կողմէ Լեռնալիբանանի դէմ կիրարկուած սովամահութեամբ զանգուածային սպանութիւններ կազմակերպելու պետական քաղաքականութեան հետեւանքները:

  • Նշմար.- Մերքէլ կ՛ընդունի Յունաստանի դէմ նացի Գերմանիոյ ոճիրները
    Նշմար.- Մերքէլ կ՛ընդունի Յունաստանի դէմ նացի Գերմանիոյ ոճիրները

    Լուրին խտացումը. հիւրընկալ նախագահը կը յիշեցնէ, որ Բ. Աշխարհամարտին, նացիներու օրով, Գերմանիա ծանր վնասներ պատճառած է Յունաստանի ու անոր ժողովուրդին, կը պահանջէ նիւթական հատուցում (կը խօսուի 300 միլիառ տոլարի մասին)։ Մերքէլ կ’ընդունի, որ Յունաստան նացի Գերմանիոյ զոհերէն է եւ թէ՝ պէտք է գտնել հարցերը լուծելու, յարաբերութիւնները բարելաւելու եւ ամրապնդելու ուղիներ։ Ի վերջոյ, երկու երկիրներն ալ Եւրոպայի Միութեան անդամ են։

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։