Հա

Քաղաքական

20/11/2017 - 13:20

Լաւրով. «ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի փակուղային յարաբերութիւնները չեն վնասել ԼՂ հակամարտութեան կարգաւորման շուրջ համագործակցութեանը»

Չնայած ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի խորը տարաձայնութիւններին՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան կարգաւորման ուղղութեամբ համագործակցութիւնը վնաս չի կրել: Յայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգէյ Լաւրովը:

«alikonline.ir» - Չնայած ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի խորը տարաձայնութիւններին՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան կարգաւորման ուղղութեամբ համագործակցութիւնը վնաս չի կրել: Այդ մասին ըստ «tert.am»-ի՝ յայտարարել է պաշտօնական այցով Բաքւում գտնւող Ռուսաստանի արտգործնախարար Սերգէյ Լաւրովը: Հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Ոչ մի ձեւ չի ազդում: Ղարաբաղեան կարգաւորումը բացառիկ է միջնորդ երկրների տեսանկիւնից նրանով, որ չնայած խորը տարաձայնութիւններին, որոնք այժմ կուտակւել են մեր յարաբերութիւններում, նախեւառաջ կոնգրեսի եւ Դեմոկրատական կուսակցութեան, Հանրապետական կուսակցութեան զգալի մասի ռուսաֆոբական քաղաքականութեան պատճառով… Իհարկէ, շատ ոլորտներում յարաբերութիւնները խորը փակուղու մէջ են, բայց ղարաբաղեան կարգաւորման շուրջ համագործակցութիւնը չի տուժել մեր երկկողմ յարաբերութիւններում տեղի ունեցող զարգացումների պատճառով»,- ասել է Լաւրովը:

Ինչպէս հաղորդում է ադրբեջանական ԱՊԱ գործակալութիւնը, Լաւրովը նաեւ յայտարարել է, որ Ռուսաստանը հանդէս է գալիս ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի հետ ընդհանուր դիրքերից:

«Համանախագահները, դեսպանները հանդիպում են նախարարների հետ, պարբերաբար այցեր են կատարում տարածաշրջան: Ես յուսով եմ, որ անցած ամիս նախագահների միջեւ կայացած հանդիպումը կը նպաստի հակամարտութեան կարգաւորման գործընթացում առաջընթացին»,- ասել է ՌԴ արտգործնախարարը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։