Հա

Քաղաքական

Երեքշաբթի, 21 Նոյեմբերի 2017 10:50

«Շուտով վերջակէտ կը դնենք». Պուտինը յայտարարել է Սիրիայում ռազմական գործողութեան՝ աւարտին մօտենալու մասին

Ռուսաստանի Դաշնութեան նախագահ Վլադիմիր Պուտինն իր սիրիացի պաշտօնակից Բաշշար Ասադի հետ Սոչիում ունեցած հանդիպման ժամանակ յայտարարել է, որ Սիրիայում իրականացւող ռազմական գործողութիւնն աւարտին է մօտենում:

«alikonline.ir» - Ռուսաստանի Դաշնութեան նախագահ Վլադիմիր Պուտինն իր սիրիացի պաշտօնակից Բաշշար Ասադի հետ Սոչիում ունեցած հանդիպման ժամանակ յայտարարել է, որ Սիրիայում իրականացւող ռազմական գործողութիւնն աւարտին է մօտենում: Այս մասին ըստ «tert.am»-ի՝ ասւում է Կրեմլի պաշտօնական կայքում:

«Իհարկէ, ահաբեկչութեան նկատմամբ լիարժէք յաղթանակ տանելու հարցում դեռեւս շատ անելիք կայ: Բայց ինչ վերաբերում է Սիրիայի տարածքում ահաբեկիչների դէմ ուղղւած մեր համատեղ աշխատանքին, ապա այդ ռազմական գործողութիւնն իրոք աւարտւում է»,- յայտարարել է Պուտինը:

Նշւում է, որ ՌԴ պաշտպանութեան նախարարութեան ու ՌԴ զինւած ուժերի գլխաւոր շտաբի ղեկավար կազմի հետ հանդիպման ժամանակ Պուտինն ընդգծել է, որ շուտով կը դրւի «վերջակէտը»:

«Սիրիայում իրավիճակի կայունացման համար շատ բան է արւել: Յուսով եմ, որ ամենամօտ ապագայում մենք վերջակէտ կը դնենք Սիրիայում ահաբեկչութեան դէմ պայքարին՝ չնայած գիտակցում ենք, որ ահաբեկչական օջախները մնալու են»,- ասել է ՌԴ նախագահը:

Նշենք, որ Պուտինի հետ զրոյցում Ասադն ընդգծել էր, որ Մոսկւային եւ Դամասկոսին յաջողւել է պահպանել Սիրիայի տարածքային ամբողջականութիւնն ու անկախութիւնը:

Պուտինն իր հերթին շնորհաւորել է Ասադին այն արդիւնքների կապակցութեամբ, որոնց Սիրիան հասնում է ահաբեկչական խմաբաւորումների դէմ պայքարում:

Յիշեցնենք, որ ռուսական օդուժն աջակցում է Սիրիայի կառավարական բանակին ԴԱԷՇ ահաբեկչական խմբաւորման դէմ պայքարում:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ինչպէ՞ս էք վերաբերւում Երուսաղէմը որպէս Իսրայէլի մայրաքաղաք ճանաչելու Թրամփի որոշմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։