Հա

Քաղաքական

21/11/2017 - 21:30

Մուգաբէն հրաժարւեց

Միջազգային ԶԼՄ-ները յայտնում են Զիմբաբւէի նախագահի պաշտօնից Ռոբերտ Մուգաբէի հրաժարականի մասին:

«alikonline.ir» - Միջազգային ԶԼՄ-ները յայտնում են Զիմբաբւէի նախագահի պաշտօնից Ռոբերտ Մուգաբէի հրաժարականի մասին:

93-ամեայ Մուգաբէի հրաժարականի մասին յայտարարել է երկրի խորհրդարանի նախագահ Եակոբ Մուդենդան, որը տեղեկացրել է արդէն նախկին նախագահին անվստահութիւն յայտնելու գործընթացի կասեցման մասին, որը մեկնարկել էր երէկ՝ այն բանից յետոյ, երբ Մոգաբէն իր հեռուստատեսային ելոյթի ընթացքում խուսափել էր յայտարարել իր հրաժարականի մասին:

37 տարի շարունակ երկրի նախագահի պաշտօնն զբաղեցրած Մուգաբէն մէկ շաբաթ շարունակ համառօրէն փորձում էր պահել իշխանութիւնն այն բանից յետոյ, երբ զինւորականներն իրենց վերահսկողութեան տակ էին վերցրել իշխանութիւնը, իսկ իշխող՝ «Zanu PF» կուսակցութիւնը նրան ազատել էր կուսակցութեան նախագահի պաշտօնից, եւ կնոջը՝ 52-ամեայ Գրէյսին հեռացրել կուսակցութեան շարքերից:

Զիմբաբւէի քաղաքացիները ցնծութեամբ են ընդունել նախագահի պաշտօնից Մուգաբէի հրաժարական մասին լուրը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։