Հա

Քաղաքական

22/11/2017 - 14:50

Լիբանանի վարչապետը հրաժարւել է հրաժարական տալու մտադրութիւնից

Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին, ով Սաուդական Արաբիայում գտնւելու ընթացքում յայտարարել էր հրաժարական տալու մասին, ինչը Լիբանանում քաղաքական ճգնաժամի պատճառ էր դարձել, հրաժարւել է հրաժարականի մասին իր որոշումից եւ կրկին գլխաւորել է երկրի կառավարութիւնը:

«alikonline.ir» - Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին, ով Սաուդական Արաբիայում գտնւելու ընթացքում յայտարարել էր հրաժարական տալու մասին, ինչը Լիբանանում քաղաքական ճգնաժամի պատճառ էր դարձել, հրաժարւել է հրաժարականի մասին իր որոշումից եւ կրկին գլխաւորել է երկրի կառավարութիւնը: Այդ մասին նա յայտարարել է այսօր՝ նոյեմբերի 22-ին մամուլի ասուլիսի ժամանակ: Հաղորդում է «tert.am»-ը՝ «Reuters» գործակալութեանը յղումով:

«Ես այսօր իմ հրաժարականն եմ ներկայացրել նախագահ Աունին, եւ նա ինձ կոչ է արել սպասել եւհ այն հրաժարականի պատճառների շուրջ երկխօսութեան համար, ես ընդառաջել են նրան»,- յայտարարել է Հարիրին:

Նա համագործակցութեան կոչ է արել բոլոր քաղաքական ուժերին ուժեղ պետութեան կառուցման համար եւ յայտնել է, որ կը համագործակցի նախագահ Միշէլ Աունի հետ «Լիբանանը շրջապատող հակամարտութիւնների կրակից պաշտպանելու համար»:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։