Հա

Քաղաքական

23/11/2017 - 09:20

Սոչիի նստաշրջանի ամփոփիչ հաղորդագրութիւնը

ԻԻՀ-ի, Թուրքիայի ու Ռուսաստանի նախագահները համատեղ հաղորդագրութեամբ հանդէս գալով կրկին ընդգծեցին Սիրիայի ինքնիշխանութիւնն, անկախութիւնը, միասնականութիւնն ու տարածքային ամբողջականութիւնը եւ համաձայնեցին համագործակցութիւնը շարունակել մինչեւ ահաբեկչական խմբերի վերջնական պարտութիւնը:

«alikonline.ir» - ԻԻՀ-ի, Թուրքիայի ու Ռուսաստանի նախագահները համատեղ հաղորդագրութեամբ հանդէս գալով կրկին ընդգծեցին Սիրիայի ինքնիշխանութիւնն, անկախութիւնը, միասնականութիւնն ու տարածքային ամբողջականութիւնը եւ համաձայնեցին համագործակցութիւնը շարունակել մինչեւ ահաբեկչական խմբերի վերջնական պարտութիւնը: Գրում է «parstoday.com»-ը:

Չորեքշաբթի երեկոյեան Սոչիի նստաշրջանի աւարտին ԻԻՀ-ի նախագահ Հասան Ռոհանիի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանի ստորագրած համատեղ հաղորդագրութեան մէջ երեք երկրները Սիրիայում Իրանի, Ռուսաստանի եւ Թուրքիայի երաշխաւորութեամբ հաստատւած հրադադարի ռեժիմի պահպանման ու ամրապնդման նպատակով եռակողմ համադրման ներկայ մակարդակի կապակցութեամբ իրենց գոհունակութիւնը յայտնեցին:

Իրանի, Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահները նաեւ համաձայնեցին սիրիացիներին սատարել այդ երկրում միասնականութեան վերականգնման, ինչպէս նաեւ միջսիրիական համապարփակ, ազատ, արդար ու թափանցիկ գործընթացի միջոցով այդ երկրի ճգնաժամի համար քաղաքական լուծում գտնելուն, որը պիտի հանգեցնի Սիրիայի ժողովրդի հովանաւորութեամբ սահմանադրութեան մշակմանն ու ՄԱԿ-ի վերահսկողութեամբ Սիրիայում պայմանները լրացնող բոլոր քաղաքացիների մասնակցութեամբ ազատ ու արդար ընտրութիւնների կազմակերպմանը:

Ռոհանին, Պուտինն ու Էրդողանը Սիրիայի կառավարութեանն ու նաեւ Սիրիայի ինքնիշխանութեանն, անկախութեանը, միասնականութեանը, տարածքային ամբողջականութեանն ու անմասնատելիութեանը հաւատարիմ ընդդիմութեան ներկայացուցիչներին կոչ արեցին կառուցողական մասնակցութիւն ունենալ մօտ ապագայում Սոչիում գումարւելիք Սիրիայի ազգային երկխօսութեան համաժողովին:

ԻԻՀ-ի, Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահները միջազգային հանրութեան հետաքրքրւած անդամներին կոչ արեցին Սիրիայի ժողովրդի համար առաւել օժանդակութիւններ առաքելով, ականազերծմանը թափ հաղորդելով ու նաեւ պատմական ժառանգութեան պաշտպանութեամբ եւ տնտեսական ու հասարակական գլխաւոր ենթակառուցւածքների վերակառուցմանը սատարելով պաշտպանել Սիրիայում լարւածութեան մեղմացման ու կայունութեան հաստատման գործընթացը:

Յարակից լուրեր

  • Իրանում Պակիստանի դեսպանն ԱԳՆ է կանչւել
    Իրանում Պակիստանի դեսպանն ԱԳՆ է կանչւել

    Նախօրէին Սիստան եւ Բալուչիստան նահանգում տեղի ունեցած ահաբեկչական գործողութեան կապակցութեամբ, Իրանում Պակիստանի դեսպան Րաֆաթ Մասուդն այսօր՝ փետրւարի 17-ին ԱԳՆ է կանչւել. տեղեկացնում է ԻՌՆԱ-ն:

  • Ակնարկ. Գերքաղաքականացուած Մեկնաբանութիւններուն Դիմաց
    Ակնարկ. Գերքաղաքականացուած Մեկնաբանութիւններուն Դիմաց

    Սուրիա մարդասիրական առաքելութիւն իրականացնող խումբի ուղարկումը ինչպէս ներքին, նոյնպէս ալ միջազգային մակարդակի վրայ տեղի տուած է տարատեսակ մեկնաբանութիւններու:

  • Փորձագէտ. «Թուրքիան շարունակում է վարել հին քաղաքականութիւնը Հայաստանի հանդէպ»
    Փորձագէտ. «Թուրքիան շարունակում է վարել հին քաղաքականութիւնը Հայաստանի հանդէպ»

    Թուրքական կողմից Հայաստանի հետ յարաբերութիւնների հաստատման որեւէ ցանկութիւն չի նկատւում։ Այս մասին «News.am»-ի թղթակցի հետ զրոյցում ասել է Հայաստանի Գիտութիւնների ազգային ակադեմիայի Արեւելագիտութեան ինստիտուտի տնօրէն Ռուբէն Սաֆրաստեանը՝ պատասխանելով հարցին, թէ ինչպէս կարելի է գնահատել Հայաստանի կառավարութեան ծրագրում Թուրքիայի հետ դիւանագիտական յարաբերութիւնների հաստատման հնարաւորութիւնների մասին դրոյթի բացակայութիւնը։

  • Հնդկաստանը դէմ է հակաիրանական պատժամիջոցներին
    Հնդկաստանը դէմ է հակաիրանական պատժամիջոցներին

    Հնդկաստանի ԱԳ նախարար Սուշմա Սուարաջին երէկ՝ փետրւարի 16-ին Եւրոպա մեկնելիս կարճատեւ կանգառ է ունեցել Թեհրանում, որի ընթացքում հանդիպել է քաղաքական հարցերով ԱԳՆ տեղակալ Աբբաս Արաղչիի հետ. փոխանցում է ԻՌՆԱ-ն:

  • «Որեւէ երկրի հետ պատերազմելու նպատակ չունենք, սակայն պաշտպանելու ենք մեզ». Զարիֆ
    «Որեւէ երկրի հետ պատերազմելու նպատակ չունենք, սակայն պաշտպանելու ենք մեզ». Զարիֆ

    ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆն Իրանի նախկին ԱԳ նախարարների եւ Իրանում հաւատարմագրւած դեսպանների ու օտարերկրեայի դիւանագիտական ներկայացուցիչների մասնակցութեամբ կազմակերպւած հանդիպման ժամանակ անդարադարձել է յետյեղափոխութեան շրջանում Իրանի արատաքին քաղաքականութեանը. տեղեկացնում է ԻՌՆԱ-ն:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։