Հա

Քաղաքական

02/12/2017

Հայկական արմատներ ունեցող արքայազնը «փտելու» է հինգ աստղանի հիւրանոցում

Աշխարհի ամենահարուստ մարդկանցից մէկի՝ միլիարդատէր արքայազն Վալիդ իբն Թալալ իբն Աբդէլ Ազիզը չի համաձայնել գործարք կնքել Սաուդական Արաբիայի իշխանութիւնների հետ։

«Ritz Carlton» շքեղ հիւրանոցի բանտարկեալ, արքայազն Վալիդ իբն Թալալ իբն Աբդէլ Ազիզը հրաժարւել է գործարք կնքել Սաուդական Արաբիայի իշխանութիւնների հետ:

«alikonline.ir» - Աշխարհի ամենահարուստ մարդկանցից մէկի՝ միլիարդատէր արքայազն Վալիդ իբն Թալալ իբն Աբդէլ Ազիզը չի համաձայնել գործարք կնքել Սաուդական Արաբիայի իշխանութիւնների հետ։

«Ritz Carlton» շքեղ հիւրանոցի բանտարկեալ, արքայազն Վալիդ իբն Թալալ իբն Աբդէլ Ազիզը հրաժարւել է գործարք կնքել Սաուդական Արաբիայի իշխանութիւնների հետ: Այս մասին ըստ «armeniansputnik.am»-ի՝ փոխանցում է «CNBC»–ն։

«Արքայազնը չի ընդունում իր մեղքը ու պահանջում է միջազգային աուդիտորական ընկերութիւնների ներգրաւել` իր եկամտի ու միջոցների աղբիւրները պարզելու համար։ Բացի այդ, նա պահանջում է, որպէսզի անկախ հետաքննութիւն անցկացւի` անկախ փորձագէտների ու միջազգային ատեանների մասնակցութեամբ»,- ասւում է հաղորդագրութեան մէջ։

Աշխարհի ամենահարուստ մարդկանցից մէկին՝ միլիարդատէր արքայազն Վալիդ իբն Թալալ իբն Աբդէլ Ազիզին ձերբակալել են նոյեմբերի 7-ին։ Ձերբակալութեան հետեւանքով ընկան նրա ընկերութեան բաժնետոմսերի գները, նա նաեւ միլիոն դոլար կորցրեց։

Արքայազնին ձերբակալել են Սաուդական Արաբիայում` ֆինանսական մախինացինաների ու իշխանութիւնը չարաշահելու համար։ Հիմա նա ու աւելի քան 200 յանցագործութիւններում մեղադրւող բարձրաստիճան սաուդիտները բանտարկւած են «Ritz Carlton» շքեղ հիւրանոցում Ռիադում։

Վալիդ իբն Թալալ իբն Աբդէլ Ազիզը ծնւել է 1955-ին Սաուդական Արաբիայում արքայազն Թալալի եւ լիբանանցի Մոնա ալ Սոլհիի ընտանիքում: Ալ Վալիդ արքայազնի պապը` Սաուդական Արաբիայի հիմնադիր եւ երկրի առաջին թագաւոր Աբդէլ Ազիզ իբն Սաուդն արդէն հասուն տարիքում ամուսնացել է Հայոց Ցեղասպանութիւնից փրկւած հայ աղջկայ հետ՝ Մունաիր անունով:

«Մունաիրը 12 տարեկանում ներկայացւել է Իբն Սաուդին, իսկ հետագայում դարձել է նրա սիրելի կինը եւ 2 որդի պարգեւել նրան՝ Թալալին եւ Նաւաֆին»,- ասւած է Սաուդական Արաբիայի գծով յայտնի մասնագէտ Ջոզէֆ Քեշիշեանի «Իշխանութիւնն ու իրաւայաջորդութիւնը արաբական մենապետութիւններում» գրքում:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։