Հա

Քաղաքական

02/12/2017 - 10:30

Պորոշենկօ. «Ուկրայինայում ՆԱՏՕ-ին ու ԵՄ-ին անդամակցութեան հարցով հանրաքէրներ կանցկացւեն»

Ուկրայինայի նախագահ Պիոտր Պորոշենկօն խոստացել է մօտ ապագայում երկրում ՆԱՏՕ-ին ու Եւրոմիութեանն անդամակցութեան հարցով հանրաքւէներ անցկացնել: 

«alikonline.ir» - Ուկրայինայի նախագահ Պիոտր Պորոշենկօն խոստացել է մօտ ապագայում երկրում ՆԱՏՕ-ին ու Եւրոմիութեանն անդամակցութեան հարցով հանրաքւէներ անցկացնել: Գրում է «tert.am»-ը:

«Այսօր մենք ունենք բոլոր հիմքերն ասելու ու հաւատալու, որ վատագոյնն անցեալում է: Մենք վստահօրէն բռնել ենք եւրատլանտեան ինտեգրման ուղին, եւ անգամ չկասկածէք, որ մօտ ապագայում Ուկրայինայում կանցկացւեն ՆԱՏՕ-ին անդամակցութեան ու ԵՄ մտնելու հարցով հանրաքւէներ»,- ասել է Պորոշենկօն:

Ուկրայինայի նախագահն իր այս յայտարարութիւնն արել է երկրի քաղաքացիներին Ուկրաինայի անկախութեան հարցով հանրաքւէի 26-ամեակի առթիւ շնորհաւորական ուղերձ յղելիս:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։