Հա

Քաղաքական

Երեքշաբթի, 05 Դեկտեմբերի 2017 08:30

Վլադիմիր Պուտին. «Սիրիայի գրեթէ ողջ տարածքն ազատագրւած է ահաբեկիչներից»

Վլադիմիր Պուտինը եկեղեցիների պատւիրակութիւնների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ յայտարարել է, որ Սիրիայի գրեթէ ողջ տարածքը, ազատագրւած է ահաբեկիչներից:

«alikonline.ir» - Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եկեղեցիների պատւիրակութիւնների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ յայտարարել է, որ Սիրիայի գրեթէ ողջ տարածքը, ներառեալ քրիստոնեաների բնակութեան վայրերը, ազատագրւած է ահաբեկիչներից: Այդ մասին ըստ «news.am»-ի՝ հաղորդում է ռուսական «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ռուսաստանի ղեկավարը ափսոսանք է յայտնել, որ աշխարհում մինչ օրս կրօնական սկզբունքների համար հալածանքները շարունակւում են: Միեւնոյն ժամանակ, Պուտինը ասել է, որ նման գործողութիւններից ոչ միայն քրիստոնեաներն են տառապում:

«Մենք կօգնենք նաեւ այլ դաւանանքների ներկայացուցիչներին, այդ թւում` իսլամի ներկայացուցիչներին, որոնք, ինչպէս յայտնի է, շատ լուրջ տուժել են աւազակների, ահաբեկիչների եւ արմատականների պատճառով»,- ասել է Պուտինը:

Նա նշել է, որ Սիրիայում տիրող իրավիճակը փոխւում է դէպի աւելի լաւը` ռուսական զօրքերի եւ Հանրապետութեան նախագահ Բաշշար Ասադի զօրքերի ջանքերի շնորհիւ:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

«Մեղրի» ԱՏԳ-ն ինչպէ՞ս կազդի Իրան-Հայաստան տնտեսական յարաբերութիւնների զարգացման վրայ:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։