Հա

Քաղաքական

Երեքշաբթի, 05 Դեկտեմբերի 2017 11:00

Մոգերինի. «Արեւմտեան Բալկանների երկրները կարող են ԵՄ-ի անդամ դառնալ մինչեւ 2019 թւականը»

ԵՄ-ի արտաքին գործերի եւ անվտանգութեան քաղաքականութեան գերագոյն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին գտնում է, որ Արեւմտեան Բալկանների վեց երկրներ կարող են Եւրոմիութեան մաս դառնալ մինչեւ 2019 թւականը:

«alikonline.ir» - ԵՄ-ի արտաքին գործերի եւ անվտանգութեան քաղաքականութեան գերագոյն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին գտնում է, որ Արեւմտեան Բալկանների վեց երկրներ կարող են Եւրոմիութեան մաս դառնալ մինչեւ 2019 թւականը: Այս կարծիքը նա յայտնել է «Euronews» հեռուստաալիքին տւած հարցազրոյցում: Տեղեկացնում է «Արմէնպրես»-ը:

«Ես չեմ կարծում, որ ապագայում Եւրոմիութիւնը բաղկացած կը լինի 27 անդամներից, կարծում եմ, որ նրանք աւելի շատ կը լինեն»,- ասել է նա: «Եւ երբ ես ասում եմ, որ երկու տարի յետոյ՝ մինչեւ մեր մանդատի ժամկէտի լրանալը, մենք առաջընթացի կը հասնենք արեւմտաբալկանեան վեց երկրների հետ յարաբերութիւններում, առաջընթաց, որն այլեւս անկարելի կը լինի կասկածի տակ առնել, ես լրջօրէն եմ խօսում:

Ես իրօք դրան հաւատում եմ»,- յաւելել է նա: Մոգերինիի խօսքով՝ ԵՄ-ն շահագրգռւած է, որ Արեւմտեան Բալկանները եւրոպական ընտանիքի մաս կազմեն անվտանգութեան եւ տնտեսութեան նկատառումներով: Եւրոմիութիւնը հանրակցութեանն անդամակցելու թեկնածու երկրների կարգավիճակ է տրամադրել Արեւմտեան Բալկանների երկրներին՝ Մակեդոնիային, Ալբանիային, Սերբիային եւ Չեռնոգորիային: Բացի այդ, 2016 թւականին ԵՄ-ին միանալու յայտ է ներկայացրել Բոսնիան եւ Հերցեգովինան, հաղորդել է «ՏԱՍՍ»-ը:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը կայանա՞յ արդեօք Հենրիխ Մխիթարեանի տրանսֆերն «Արսենալ»:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։