Վրաստանի նախկին նախագահ, Ուկրայինայի Օդեսայի շրջանի նախկին նահանգապետ Միխայիլ Սաակաշւիլին մեղադրւում է Ուկրայինայում պետական յեղաշրջում իրականացնելու փորձի համար:
«alikonline.ir» - Վրաստանի նախկին նախագահ, Ուկրայինայի Օդեսայի շրջանի նախկին նահանգապետ Միխայիլ Սաակաշւիլին մեղադրւում է Ուկրայինայում պետական յեղաշրջում իրականացնելու փորձի համար: Այս մասին ըստ «tert.am»-ի՝ հաղորդում է «rbc.ru»-ն՝ քաղաքական գործչի փաստաբանի յայտարարութեանը յղումով:
Պաւէլ Բոգոմազովի փոխանցմամբ՝ «Նոր ուժերի շարժում» կուսակցութեան առաջնորդի տանն այսօր առաւօտեան խուզարկութիւն է անցկացւել:
«Սաակաշւիլիին մեղադրում են սահմանադրական կարգի տապալման փորձի համար»,- նշել է փաստաբանը:
Ինչպէս աւելի վաղ յայտնել էր «Tert.am»-ը, Սաակաշւիլին բերման է ենթարկւել Կիեւում:
Դեկտեմբերի 5-ի առաւօտեան Սաակաշւիլիի կիեւեան բնակարանում խուզարկութիւն է սկսւել, որն իրականացւել է Ուկրայինայի գլխաւոր դատախազութեան եւ անվտանգութեան ծառայութեան աշխատակիցների կողմից:
Խուզարկութեան ժամանակ Սաակաշւիլին բարձրացել է 8 յարկանի բնակելի շէնքի կտուր ու սպառնացել ցած նետւել: Սակայն աւելի ուշ նրան յաջողւել է կտուրից յետ քաշել:
Նշւում է, որ քաղաքական գործչին բերման են ենթարկել անմիջապէս շէնքի կտուրից: