Հա

Քաղաքական

Շաբաթ, 09 Դեկտեմբերի 2017 11:50

Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար. «Իրանը տարածաշրջանի կարեւորագոյն երկրներից է»

Պաշտօնական այցով այսօր՝ դեկտեմբերի 9-ին Թեհրան է ժամանելու Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Բորիս Ջոնսոնը:

«alikonline.ir» - Պաշտօնական այցով այսօր՝ դեկտեմբերի 9-ին Թեհրան է ժամանելու Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Բորիս Ջոնսոնը:

Տարածաշրջանային այցի շրջանակում Ջոնսոնը նախ եղել է Օմմանում, ուր հանդիպել է այդ երկրի միապետ Ղաբուսի հետ: Դէպի Թեհրան ուղեւորւելուց առաջ Օմմանում, Մեծ Բրիտանիայի արտաքին քաղաքական գերատեսչութեան ղեկավարը խօսել է Իրան այցի նպատակների մասին:

«Իրանը կարեւոր երկիր է ռազմավարական նշանակութեան այս անկայուն տարածաշրջանում: Այս տարածաշրջանը առանցքային նշանակութիւն ունի Մեծ Բրիտանիայի անվտանգութեան եւ բարգաւաճման համար»,- ասել է Ջոնսոնը՝ յաւելելով, որ իր պաշտօնական առաջին այցը Թեհրան լաւագոյն առիթ է երկխօսելու տարածաշրջանային եւ միջազգային նշանակութեան մի շարք հիմնախնդիրների կապակցութեամբ:

Անդրադառնալով Թեհրան-Լոնդոն երկկողմ յարաբերութիւններին, Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարը նշել է, որ թէեւ 2011 թւականից սկսեալ երկկողմ յարաբերութիւններում ակնյայտ է դրական հսկայական տեղաշարժ, այդուհանդերձ, որոշակի խնդիրների հետ կապւած առկայ են տարաձայնութիւններ:

Ջոնսոնը մէկ անգամ եւս շեշտել է, որ պաշտօնական Լոնդոնը պաշտպանում է Միջուկային համապարփակ համաձայնագիրն ու հաւատարիմ է դրան:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողի՞ արդեօք Հենրիխ Մխիթարեանն «Արսենալ»-ում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։