ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը յայտարարել է, որ «ստայօդ լուրեր» տարածող լրատւամիջոցների գործունէութիւնը երկրում դուրս է եկել վերահսկողութիւնից եւ սկսել ազդել ԱՄՆ-ի հեղինակութեան վրայ ամբողջ աշխարհում, այս մասին նախագահը գրել է «Twitter»-ի իր պաշտօնական էջում:
«alikonline.ir» - ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը յայտարարել է, որ «ստայօդ լուրեր» տարածող լրատւամիջոցների գործունէութիւնը երկրում դուրս է եկել վերահսկողութիւնից եւ սկսել ազդել ԱՄՆ-ի հեղինակութեան վրայ ամբողջ աշխարհում, այս մասին նախագահը գրել է «Twitter»-ի իր պաշտօնական էջում: Գրում է «tert.am»-ը:
«Նրանք դուրս են եկել վերահսկողութիւնից, ճշգրիտ տեղեկատւութեան մատուցումը նրանց համար ոչինչ չի նշանակում, նրանք հրապարակում են ստայօդ տեղեկութիւններ, իսկ յետոյ անհրաժեշտութիւն է առաջանում դրանք հերքել»,- գրել է Թրամփը:
ԱՄՆ նախագահը մէկ անգամ չէ, որ մեղադրել է ամերիկեան լրատւամիջոցներին չճշտւած տեղեկատւութեան հրապարակման համար: Միայն այս ամիս նա երեք անգամ մեղադրել է ԶԼՄ-ներին սուտ լուրերի տարածման համար:
Դեկտեմբերի 3-ին «ABC» հեռուստաընկերութիւնը ստիպւած է եղել աշխատանքից ազատել լրագրողին, որն իր ռեպորտաժում խօսել էր նախընտրական քարոզարշաւի ժամանակ Թրամփի ու ռուսաստանցի որոշ ներկայացուցիչների միջեւ եղած կապերի մասին:
Աւելի ուշ՝ դեկտեմբերի 9-ին, «CNN»-ը հրապարակել է յօդւած, որում խօսւում է Թրամփի նախընտրական շտաբի ու սկանդալային «WikiLeaks» կայքի միջեւ եղած կապերի մասին: Հեռուստաալիքն, ի վերջոյ, ստիպւած է եղել որոշ ուղղումներ մտցնել նիւթի մէջ:
Նախօրէին «The Washington Post» յայտնի պարբերականի լրագրողներից Դէյւ Վայգլը համացանցում տարածել էր լուսանկարներ, որոնցում երեւում էին Թրամփի՝ Ֆլորիդա նահանգում տեղի ունեցած ելոյթի ժամանակ դատարկ տրիբունաները, որոնք, ինչպէս պարզւել է աւելի ուշ, արւել էին նախագահի ելոյթից առաջ, երբ նա դեռ չէր ժամանել նահանգ: