Հա

Քաղաքական

16/12/2017 - 09:30

Մերկէլը գենդերային հաւասարութեան ոլորտում պարգեւի է արժանացել

Գերմանիայի կանցլեր Անգելլա Մերկէլը գենդերային հաւասարութեան ոլորտում ֆիննական առաջին մրցանակին է արժանացել՝ ի նշան աշխարհում մարդու իրաւունքների, կանանց եւ աղջիկների իրաւունքների պաշտպանութեան ոլորտում ունեցած վաստակի։

«alikonline.ir» - Գերմանիայի կանցլեր Անգելլա Մերկէլը գենդերային հաւասարութեան ոլորտում ֆիննական առաջին մրցանակին է արժանացել՝ ի նշան աշխարհում մարդու իրաւունքների, կանանց եւ աղջիկների իրաւունքների պաշտպանութեան ոլորտում ունեցած վաստակի։ Գրում է «panorama.am»-ը:

Բրիւսելում մրցանակը կանցլերին է յանձնել Ֆինլանդիայի վարչապետ Իւի Սիփիլը:

«Ես հպարտ եմ, որ դարձել եմ մրցանակի առաջին դափնեկիրը եւ օգտւելով առիթից՝ եւս մէկ անգամ շնորհաւորում եմ Ֆինլանդիային իր 100-ամեակի կապակցութեամբ: Նաեւ շնորհաւորում եմ Ֆինլանդիային կանանց իրաւունքների ոլորտում ունեցած ուժեղ դիրքերի համար։ Մրցանակն ինձ կը ծառայի գենդերային հաւասարութեան օժանդակման աշխատանքների շարունակման համար, քանի որ դեռ շատ բան կայ անելու»,- ասել է Մերկէլը:

Պարգեւի դրամական մասը կազմել է 150 հազար եւրօ: Մերկէլը արդէն յայտնել է, որ գումարը կը յատկացնի գենդերային հաւասարութեան ոլորտում ծրագրերի մշակմանը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։