Հա

Քաղաքական

18/12/2017 - 12:50

Ռուսաստանում մեկնարկեց նախընտրական արշաւը

Ռուսաստանում պաշտօնապէս սկսւել է 2018 թւական նախագահական ընտրութիւնների նախընտրական արշաւը:

«alikonline.ir» - Ռուսաստանում պաշտօնապէս սկսւել է 2018 թւական նախագահական ընտրութիւնների նախընտրական արշաւը:

Ինչպէս տեղեկացնում է «panorama.am»-ը, Դաշնութեան խորհուրդը նախագահական ընտրութիւնների օր է նշանակել 2018 թւականի մարտի 18-ը: Նախագահական ընտրութիւններին ընդառաջ՝ թեկնածուներին 90 օր է տրւած՝ փաստաթղթային հարցերը լուծելու եւ ընտրողների վստահութիւնն ու քւէն վաստակելու համար:

Դաշնային բիւջէից նախագահական ընտրութիւնների անցկացման համար յատկացւել է 14.9 միլիարդ ռուբլի: Կենտրոնական ընտրական յանձնաժողովն արդէն պատրաստ է ընտրութիւններին:

Նախընտրական արշաւին մասնակցելու մասին արդէն 23 թեկնածու է յայտարարել, նրանց թւում՝ նաեւ գործող նախագահ Վլադիմիր Պուտինը, ով ինքնառաջադրւելու է: Կուսակցութիւններն արդէն նշանակել են համագումարների օրերը:

Նոյեմբերի վերջին-դեկտեմբերի սկզբին արւած հարցումները ցոյց են տւել, որ վստահութեան ամենաբարձր տոկոս ունեցող քաղաքական գործիչ է մնում նախագահ Վլադիմիր Պուտինը, ում վստահում են հարցւածների 53%-ը, 82.4%-ը նրա գործունէութիւնից գոհ են:

Վլադիմիր Ժիրինովսկուն վստահում է հարցւածների 11.2%-ը, Գենադի Զիւգանովին՝ 6.3 %-ը, Սերգէյ Միրոնովին՝ 2.3 %, իսկ Քսենեա Սոբչակին՝ 0.2%-ը: Անվստահութեան ամենաբարձր տոկոսն ունի Ժիրինովսկին, ընդ որում՝ նրա նկատմամբ ռուսաստանցիների անվստահութիւնը նոյեմբերին բարձրացել է:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։