Հա

Քաղաքական

26/12/2017 - 10:40

Սելինա Դողան. «Կամ Թուրքիան կը տանէք ժողովրդավարութեան ճանապարհով, կամ էլ Թուրքիան կը դատապարտէք յաւէրժ խաւարի»

Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցութեան անդամ, խորհրդարանի հայազգի պատգամաւոր Սելինա Դողանը խորհրդարանում ունեցած վերջին ելոյթի ընթացքում յայտարարել է, որ եթէ Թուրքիայի իշխանութիւնները շարունակեն նոյն ոգով առաջ շարժւել՝ Թուրքիայի ժողովրդին կը դատապարտեն յաւէրժ խաւարի:

«alikonline.ir» - Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցութեան անդամ, խորհրդարանի հայազգի պատգամաւոր Սելինա Դողանը խորհրդարանում ունեցած վերջին ելոյթի ընթացքում յայտարարել է, որ եթէ Թուրքիայի իշխանութիւնները շարունակեն նոյն ոգով առաջ շարժւել՝ Թուրքիայի ժողովրդին կը դատապարտեն յաւէրժ խաւարի: Տեղեկացնում է «tert.am»-ը:

Հայազգի պատգամաւորի ելոյթի տեսանիւթը հրապարակւել է նրա «Twitter»-ի պաշտօնական էջում:

Սելինա Դողանը յիշեցրել է, որ Եւրոմիութեան կողմից՝ երկրի ժողովրդավարացմանն ուղղւած նախագծերի իրականացման համար տրամադրւող ֆինանսական ռեսուրսները նպատակային չեն ծախսւում:

«Կամ դուք Թուրքիան կը տանէք գիտութեան, կրթութեան, մոդեռնիզմի ու ժողովրդավարութեան ճանապարհով, կամ էլ Թուրքիան կը դատապարտէք յաւէրժ խաւարի, որը յետագայում ոչ մի բիւջէով չէք կարողանայ սրբել», - ասել է Դողանը:

Աւելի վաղ Դողանը պահանջել էր յատուկ հետաքննութիւն սկսել Թուրքիայի իշխանութիւնների կողմից որպէս Եւրոմիութեան անդամակցութեան թեկնածու երկիր ժողովրդավարական բարեփոխումների համար մինչ օրս ստացած 2.9 միլիարդ եւրօ գումարի ծախսման վերաբերեալ։

Յիշեցնենք, որ շաբաթներ առաջ էլ ԵԽԽՎ-ն հաւանութեան է արժանացրել Թուրքիայում ժողովրդավարական կառոյցների գործունէութեան մոնիթորինգի վերաբերեալ օրինագիծը: Օրինագծի հիմքում ընկած է Թուրքիայում վերջին շրջանում մարդու իրաւունքների, մամուլի ազատութեան, օրէնքի գերակայութեան ոլորտում գրանցւած լուրջ յետընթացի մասին վկայող զեկոյցը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։