Հա

Քաղաքական

Շաբաթ, 30 Դեկտեմբերի 2017 09:20

Ժիրինովսկին դարձել է ՌԴ նախագահի՝ պաշտօնապէս գրանցւած առաջին թեկնածուն

Ռուսաստանի լիբերալ դեմոկրատական կուսակցութեան առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին դարձել է գալիք նախագահական ընտրութիւնների պաշտօնապէս գրանցւած առաջին թեկնածուն: 

«alikonline.ir» - Ռուսաստանի լիբերալ դեմոկրատական կուսակցութեան առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին դարձել է գալիք նախագահական ընտրութիւնների պաշտօնապէս գրանցւած առաջին թեկնածուն: Այս մասին տեղեկացնում է «tert.am»-ը:

Ինչպէս յայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, քաղաքական գործիչն անձամբ է ներկայացել Կենտրոնական ընտրական յանձնաժողով գրանցման համար: ԿԸՀ-ի փոխնախագահ Նիկոլայ Բուլաեւը նրան է յանձնել թեկնածուի հաւաստագիր:

«Դա հպարտութիւն է իւրաքանչիւր մարդու համար՝ իրաւունք ունենալ մասնակցելու, հնարաւորութիւն ունենալ ընտրւելու: Այս հաւաստագրի ստացմամբ սկսւում է Օլիմպոսի բարձունքի յաղթահարումը: Ոչ բոլոր մարզիկներն են օլիմպիական չեմպիոններ դառնում, սակայն միլիոնաւորներն են երազում»,- ասել է Ժիրինովսկին:

Նա նաեւ խնդրել է ԿԸՀ-ին հետեւել, որ բոլոր յաւակնորդները հաւասար պայմաններ ունենան:

Յիշեցնենք, որ Կենտրոնական ընտրական յանձնաժողովը նախօրէին թոյլ էր տւել Վլադիմիր Պուտինին, որը ընտրութիւններին ներկայանում է որպէս ինքնաառաջադրւած թեկնածու, սկսել քարոզարշաւն ու ստորագրահաւաքը:

Ռուսաստանում նախագահական ընտրութիւններն անցկացւելու են 2018 թւականի մարտի 18-ին: Նախընտրական քարոզարշաւը պաշտօնապէս մեկնարկել է դեկտեմբերի 18-ին:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը կայանա՞յ արդեօք Հենրիխ Մխիթարեանի տրանսֆերն «Արսենալ»:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։