Հա

Քաղաքական

30/12/2017

Ռուսաստանցիները Պուտինին տարւայ մարդ են ճանաչել քաղաքականութեան մէջ, իսկ Խւորոստովսկուն՝ մշակոյթի բնագաւառում

Ռուսաստանցիները ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ճանաչել են տարւայ քաղաքական գործիչը:

«alikonline.ir» - Ռուսաստանցիները ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ճանաչել են տարւայ քաղաքական գործիչը: Այդ մասին, ինչպէս տեղեկացնում է «Արմէնպրես»-ը, յայտնել են «Հասարակական կարծիք» հիմնադրամում:

Ինչպէս ցոյց է տւել հարցումը, դրա մասնակիցների 48 տոկոսը քաղաքական ու հասարակական գործիչների շրջանում առանձնացրել են ՌԴ նախագահին: Նրան յաջորդում են ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգէյ Լավրովը (5 տոկոս), պաշտպանութեան նախարար Սերգէյ Շոյգուն եւ ՌԼԴԿ-ի ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկին (4-ական տոկոս):

Գիտութեան, մշակոյթի եւ արւեստի բնագաւառում, հարցւածների 5 տոկոսի կարծիքով, տարւայ մարդ է դարձել Դմիտրի Խւորոստովսկին: Ռեժիսոր Նիկիտա Միխալկովին նշել է հարցման մասնակիցների 2 տոկոսը, գրող-երգիծաբան Միխայիլ Զադոռնովին, դերասան Կոնստանտին Խաբենսկուն, դիրիժոր Վալերի Գերգիեւին եւ ռեժիսոր Կարէն Շահնազարովին՝ 1-ական տոկոսը:

18 տարեկան եւ ավելի բարձր տարիքի բնակիչների հարցումն անցկացւել է ՌԴ-ի 43 սուբիեկտների հարիւր բնակավայրերում: Դրան մասնակցել է 1500 մարդ: Վիճակագրական անճշտութիւնը չի գերազանցում 3,6 տոկոսը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։