Հա

Քաղաքական

30/12/2017 - 08:50

Մեծ Բրիտանիայի խորհրդարանը սպառնացել է պատժամիջոցներ կիրառել «Facebook»-ի եւ «Twitter»-ի նկատմամբ

Բրիտանական խորհրդարանը «Facebook»-ի եւ «Twitter»-ի սեփականատէրերին մինչեւ յունւարի 18-ը ժամանակ է տւել մանրամասն տեղեկութիւնների տրամադրման համար այն մասին, թէ ինչպէս է Ռուսաստանը այդ սոցիալական ցանցերի միջոցով միջամտում «Brexit»-ի հանրաքւէին:

«alikonline.ir» - Բրիտանական խորհրդարանը «Facebook»-ի եւ «Twitter»-ի սեփականատէրերին մինչեւ յունւարի 18-ը ժամանակ է տւել մանրամասն տեղեկութիւնների տրամադրման համար այն մասին, թէ ինչպէս է Ռուսաստանը այդ սոցիալական ցանցերի միջոցով միջամտում «Brexit»-ի հանրաքւէին: Ըստ «news.am»-ի՝ փոխանցում է «Kommersant.ru»-ն:

Եթէ այդ տւեալները ժամանակին չտրամադրւեն, սոցիալական ցանցերի նկատմամբ պատժամիջոցներ կը կիրառւեն, գրում է «The Guardian»-ը՝ վկայակոչեպով Մեծ Բրիտանիայի մշակոյթի, ԶԼՄ-ների եւ սպորտի խորհրդարանական կոմիտէի ղեկավար Դամիան Քոլինզին:

Աւելի վաղ «Facebook»-ը խոստովանել էր, որ մինչեւ Մեծ Բրիտանիայի՝ ԵՄ-ից դուրս գալու հանրաքւէն սոցիալական ցանցում ռուսական աղբիւրների կողմից վճարւած գովազդ է հրապարակել:

«Facebook»-ի փոխանցմամբ՝ 3 քաղաքական գովազդի համար ռուսական Ինտերնետ-հետազօտութիւնների գործակալութեան հետ կապւած հաշիւներից 0.97 դոլար է վճարւել: Մինչ հանրաքւէն հրապարակումները յայտնւել են մօտ 200 լրահոսում:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։