Հա

Քաղաքական

31/12/2017 - 10:20

Պուտինն Ասադին խոստացել է յետագայում եւս աջակցել Սիրիային

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը խոստացել է Սիրիայի նախագահ Բաշշար Ասադին աջակցել «երկրի պետական ինքնիշխանութեան, միասնականութեան եւ տարածքային ամբողջականութեան պաշտպանութեան հարցում»: 

«alikonline.ir» - Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը խոստացել է Սիրիայի նախագահ Բաշշար Ասադին աջակցել «երկրի պետական ինքնիշխանութեան, միասնականութեան եւ տարածքային ամբողջականութեան պաշտպանութեան հարցում»: Տեղեկացնում է «tert.am»-ը:

Ռուսական «Կորեսպոնդենտի»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասւում է Պուտինի Ամանորի շնորհաւորական ուղեձում, որը հրապարակւել է Կրեմլի կայքում: «Վլադիմիր Պուտինը հաստատել է, որ Ռուսաստանը յետագայում եւս ամէն տեսակի աջակցութիւն կը ցուցաբերի Սիրիայի Արաբական Հանրապետութեանը պետական ինքնիշխանութեան, միասնականութեան եւ տարածքային ամբողջականութեան պահպանութեան, ինչպէս նաեւ ազգային տնտեսութեան վերականգնմանն ուղղւած հարցերի շուրջ»,- ասւում է հաղորդագրութեան մէջ:

Յիշեցնենք, որ դեկտեմբերի 30-ին Ռուսաստանի Դաշնութեան նախագահ Վլադիմիր Պուտինն Ամանորի եւ Սուրբ Ծննդի կապակցութեամբ շնորհաւորական ուղերձ է յղել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին՝ շեշտելով, որ Մոսկւայի եւ Վաշինգտոնի միջեւ յարաբերութիւնների զարգացման համար առաջնային են իրաւահաւասարութիւնն ու փոխադարձ յարգանքը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։