Հա

Քաղաքական

Չորեքշաբթի, 03 Յունւարի 2018 10:50

Թրամփը դրական է գնահատել Հիւսիսային Կորէայի դէմ սահմանւած պատժամիջոցների ազդեցութիւնը

Հիւսիսային Կորէայի դէմ սահմանւած պատժամիջոցներն ազդեցութիւն են գործել: Նման կարծիք է յայտնել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը:

«alikonline.ir» - Հիւսիսային Կորէայի դէմ սահմանւած պատժամիջոցներն ազդեցութիւն են գործել: Ըստ «tert.am»-ի՝ նման կարծիք է յայտնել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը:

«Պատժամիջոցներն ու միւս ճնշումներն սկսել են մեծ ազդեցութիւն գործել: Հրթիռ-մարդը (ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չէն Ինը) առաջին անգամ ցանկանում է խօսել Հարաւային Կորէայի հետ: Հնարաւոր է՝ դա լաւ լուր է, հնարաւոր է՝ ոչ, կը տեսնենք»,- գրել է Թրամփը «Twitter»-ում:

Սէուլը յունւարի 2-ին Փհենեանին առաջարկել է բանակցութիւններ սկսել բարձր մակարդակով: Բանակցութիւնների ժամանակ առաջարկւում է քննարկել նաեւ 2018-ի փետրւարին հարաւկորէական Փհենչհանում անցկացւելիք Օլիմպիադան:

Առաջարկը յաջորդել է Կիմ Չէն Ինի ամանորեայ ելոյթին, որի ժամանակ հիւսիսկորէացի ղեկավարը յայտարարել է, որ երկիրը մարզիկներ կուղարկի՝ մասնակցելու Օլիմպիական խաղերին:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը կայանա՞յ արդեօք Հենրիխ Մխիթարեանի տրանսֆերն «Արսենալ»:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։