Հա

Քաղաքական

07/01/2018

Թրամփը յայտարարել է, որ ինք ոչ միայն պարզապէս խելացի է, այլեւ իսկական հանճար

Դոնալդ Թրամփը, պատասխանելով Մայքըլ Վուլֆին, որն իր «Կրակ եւ ցասում. Թրամփի Սպիտակ տանը» աղմկահարոյց գրքում կասկած է յայտնել Թրամփի մտաւոր կարողութիւնների վերաբերեալ, յայտարարել է, որ ինքը «հանճար է»:

«alikonline.ir» - ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը, պատասխանելով ամերիկացի լրագրող Մայքըլ Վուլֆին, որն իր «Կրակ եւ ցասում. Թրամփի Սպիտակ տանը» աղմկահարոյց գրքում կասկած է յայտնել Թրամփի մտաւոր կարողութիւնների վերաբերեալ, յայտարարել է, որ ինքը «հանճար է»: Այս մասին ըստ «tert.am»-ի՝ ԱՄՆ-ի նախագահը գրել է «Twitter»-ի իր էջում:

ԱՄՆ-ի նախագահը նշել է, որ նա ոչ միայն խելացի է, այլեւ հանճար: Ըստ նրա՝ իր ամբողջ կեանքի ընթացքում իր երկու մեծագոյն ակտիւներն են եղել մտաւոր կայունութիւնն ու խելքը:

Աւելին՝ Թրամփն անյաջողակ է անւանել գրքի հեղինակին ու յայտարարել, որ Վուլֆն իր մասին սուտ պատմութիւն է յօրինել իր ձանձրալի գրքի վաճառքն ապահովելու համար:

«Նա գրել է այդ պատմութիւնները, որպէսզի կարողանայ վաճառել այդ իսկապէս ձանձրալի ու ստայօդ գիրքը»,- գրել է ԱՄՆ-ի ղեկավարը:

Յիշեցնենք, որ ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը «CNN» հեռուստաալիքին տւած հարցազրոյցում անդրադարնալով աղմկայարոյց գրքին նշել է, որ երբեւէ չի կասկածել նախագահ Դոնալդ Թրամփի մտաւոր կարողութիւնների վրայ եւ մտադիր է շարունակել մնալ պետքարտուղարի պաշտօնում ամբողջ տարւայ ընթացքում՝ շարունակելով համագործակցել Թրամփի հետ:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։