Հա

Քաղաքական

Կիրակի, 07 Յունւարի 2018 12:50

Սելինա Դողան. «Այս տարի Թուրքիայում Սուրբ Ծնունդը դիմաւորում ենք է՛լ աւելի փոքր թւով եւ է՛լ աւելի շատ անվտանգութեան աշխատակիցների ներկայութեամբ»

Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցութեան անդամ, խորհրդարանի հայազգի պատգամաւոր Սելինա Դողանը թուրքական «gazeteduvar.com.tr» կայքին տւած հարցազրոյցում ամփոփել է 2017 թւականին Թուրքիայի կարեւոր քաղաքական իրադարձութիւնները: 

«alikonline.ir» - Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցութեան անդամ, խորհրդարանի հայազգի պատգամաւոր Սելինա Դողանը թուրքական «gazeteduvar.com.tr» կայքին տւած հարցազրոյցում ամփոփել է 2017 թւականին Թուրքիայի կարեւոր քաղաքական իրադարձութիւնները: Գրում է «tert.am»-ը:

Դողանը նկատել է, որ որ անցած 2017 թւականը Թուրքիայում նշանաւորւել է որպէս ընդդիմութեան դէմ առաւել ինտենսիւ ճնշումների, արդարադատութեան համակարգի՝ իշխանութիւններին ծառայեցւած լինելու եւ մի շարք այլ անօրէնութիւնների տարի։

Ըստ հայազգի պատգամաւորի՝ գլխաւոր քաղաքական իրադարձութիւնը Սահմանադրական փոփոխութիւնների հանրաքւէի անցկացումն էր, որն իրականացւեց արտակարգ դրութեան պայմաններում եւ չնայած ընտրողների ուղիղ կէսի՝ դրան դէմ լինելուն, փոփոխութիւնների փաթեթն անցկացւեց:

«Թուրքիան մարդկային առումով կորցրեց իր արժէքները»,- համոզւած է Դողանը:

Նա նաեւ շեշտել է, որ է՛լ աւելի լարւած իրավիճակում են յայտնւել կրօնական փոքրամասնութիւնները, որոնց անվտանգութեան խնդիրն օր օրի առաւել խրթին է դառնում, իսկ հայ ու միւս քրիստոնեայ համայնքների թիւը գնալով նւազում է:

«Այս տարի Սուրբ Ծնունդը դիմաւորում ենք է՛լ աւելի փոքր թւով եւ անվտանգութեան աշխատակիցների է՛լ աւելի մեծ ներկայութեամբ»,- եզրփակել է հայազգի պատգամաւորը:

Յարակից Հրապարակումներ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։