Հա

Քաղաքական

07/01/2018

Ռուս փորձագէտ. «Ադրբեջանում ճգնաժամի խորացումը կարող է Լեռնային Ղարաբաղում նոր պատերազմի պատճառ դառնալ»

Ադրբեջանում ճգնաժամի շարունակումը եւ խորացումը կարող է դառնալ Լեռնային Ղարաբաղում նոր պատերազմ սկսելու պատճառ: 

«alikonline.ir» - Ադրբեջանում ճգնաժամի շարունակումը եւ խորացումը կարող է դառնալ Լեռնային Ղարաբաղում նոր պատերազմ սկսելու պատճառ: Այս մասին «news.am»-ի հետ զրույցում նշեց պատմական գիտութիւնների թեկնածու, ՌԳԱ Արեւելագիտութեան ինստիտուտի Կենտրոնական Ասիայի, Կովկասի եւ Ուրալ-Պովոլժիէի հետազօտական կենտրոնի աշխատանքային խմբի համակարգող Ալեքսանդր Սկակովը:

Նրա խօսքով՝ սա կարող է յատուկ այն նպատակով արւել, որպէսզի ադրբեջանցի հասարակութեան ուշադրութիւնը ներքին ճգնաժամից շեղւի: «Այս պատճառով դժւար է որեւէ կանխատեսում անել: Ես առաջիկայում նոր բախումներ սկսւելու համար առայժմ պայմաններ չեմ տեսնում: Իսկ թէ ինչ կը լինի կէս տարի յետոյ, մենք չգիտենք»,- նշեց Սկակովը՝ յաւելելով, որ տարածաշրջանում Ադրբեջանի հիմնական դաշնակից Թուրքիան  շահագրգռւած չէ նոր պատերազմ սկսելով, քանի որ նրան բաւականացնում են սեփական հոգսերն ու խնդիները: Արեւելագէտի կարծիքով՝ Անկարան հիմա աւելի շատ կենտրոնացած է Սիրիայի եւ Իրաքի քրդերի խնդիրների լուծման վրայ:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։