Հա

Քաղաքական

Երկուշաբթի, 08 Յունւարի 2018 08:10

Սիրիայի կառավարական բանակը գրաւել է ռազմավարական նշանակութիւն ունեցող Սինջար քաղաքը

Սիրիայի կառավարական բանակը գրաւել է ռազմավարական կարեւոր նշանակութիւն ունեցող Սինջար քաղաքը, որը գտնւում է հիւսիսարեւմտեան Իդլիբ նահանգում:

«alikonline.ir» - Սիրիայի կառավարական բանակը գրաւել է ռազմավարական կարեւոր նշանակութիւն ունեցող Սինջար քաղաքը, որը գտնւում է հիւսիսարեւմտեան Իդլիբ նահանգում: Տեղեկացնում է «tert.am»-ը:

Ինչպէս փոխանցում է «Deutsche Welle»-ն, այս մասին տեղեկացրել են Մեծ Բրիտանիայում գործող Մարդու իրաւունքների սիրիական դիտորդական կենտրոնը եւ Պաշտպանութեան ազգային ուժերի կառավարամէտ զօրամիաւորումները:

Գրաւելով Սինջարը՝ Ասադի բանակը հասանելիութիւն է ստացել քաղաքի մօտակայքում գտնւող զինւորական օդանաւակայանին, ինչպէս նաեւ կարեւորագոյն տրանսպորտային հանգոյցին: Վերջին ամիսներին նախագահ Բաշշար Ասադի ուժերը զգալիօրէն ընդլայնել են իրենց վերահսկողութեան տակ գտնւող տարածքը:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը կայանա՞յ արդեօք Հենրիխ Մխիթարեանի տրանսֆերն «Արսենալ»:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։