Հա

Քաղաքական

08/01/2018

Ով կը լինի Թուրքիայի քրդամէտների նոր առաջնորդը. Սալահէդդին Դեմիրթաշը յայտնել է այլեւս այդ պաշտօնում չառաջադրւելու մասին

Թուրքիայի քրդամէտ «Ժողովրդների դեմոկրատական» կուսակցութիւնը պատրաստւում է նոր առաջնորդ ընտրել: 

«alikonline.ir» - Թուրքիայի քրդամէտ «Ժողովրդների դեմոկրատական» կուսակցութիւնը պատրաստւում է նոր առաջնորդ ընտրել: Այս մասին ըստ «tert.am»-ի՝ գրում է թուրքական «T24» կայքը:

Յայտնի է, որ կուսակցութեան համանախագահ Սալահէդդին Դեմիրթաշը, որը գտնւում է բանտում, պաշտօնապէս յայտարարել է կուսակցութեան նախագահի պաշտօնում այլեւս չառաջադրւելու մասին: Միւս համանախագահ Ֆիգէն Իւքսեքդաղին մանդատից զրկել էին դատարանի միջոցով:

Կուսակցութեանը մօտ աղբիւրները մանրամասնում են, որ Թուրքիայի քրդամէտների նոր առաջնորդի պաշտօնի համար քննարկւում է երեք հիմնական թեկնածուի անուն. Ուրֆայից ընտրւած պատգամաւոր Օսման Բայդեմիրը, Անկարայից ընտրւած պատգամաւոր Սըրրը Սուրէյեա Օնդէրը եւ կուսակցութեան խօսնակ Այհան Բիլգէնը:

Կայքը նկատում է, որ Սալահէդդին Դեմիրթաշի՝ այլեւս կուսակցութեան նախագահի պաշտօնում չառաջադրւելու մասին յայտարարութիւնից յետոյ ժողովրդադեմոկրատները լուրջ քննադատութեան արժանացան մամուլում եւ համացանցում: Քաղաքացիները յատկապէս շեշտել են, որ բանտում յայտնւելուց յետոյ կուսակցութիւնն ու նրա համախոհները պէտք եղածի չափով «տէր չկանգնեցին» իրենց առաջնորդին:

Յիշեցնենք, որ 2016 թւականի նոյեմբերի 4-ին Դիարբեքիրում եւ Անկարայում ձերբակալւել է քրդամէտ «Ժողովրդների դեմոկրատական» կուսակցութեան 10-ից աւելի անդամ, այդ թւում` կուսակցութեան համանախագահներ Սալահէդդին Դեմիրթաշն ու Ֆիգէն Իւքսեքդաղը: ԺԴԿ պատգամաւորներին մեղադրում են «Քուրդիստանի բանւորական» կուսակցութիւն խմբաւորման հետ կապեր ունենալու համար:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։